Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

առհասարակ հրատարակիչ 10 և 20 ղրշ, տվող անձերու անունները, ամենքն ալ անխտիր հրատարակելու պարտքը ունեինք։

Մեր Ծաղկազարդի թիվին առթիվ ավելի հասարակ անուններ հրատարակեցինք ուրեմն քան թե հատուկ անուններ, թողլով այս վերջիններուն գովասանք տալը անոնց որոնք այդ ծալքը շատոնց առած են այնքան՝ որ ճիշտ ինքզինքնին հակառակորդ համարած պահերուն սյունակներ կը լեցնեն ատոնցմով։

Նախ, որ իրենց ազգականներուն հիշատակին հավերժացումը Հիվանդանոցին մեջ՝ լիուլի վճարում մըն էր — եթե ոչ ավելի — տրված ողորմուկ ստակին դեմ։

Երկրորդը, 6 կամ 12 կամ 24 ոսկիով՝ մեռած ազգականի մը անունը անմահացնելու եղանակը միտքս կը ձգե հին ժամանակի, 20 տարի առաջվան մատենագիրները, որոնք գրքի մը տպագրության ծախքը հոգալու համար այս կամ այն մարդուն կամ անոր մեռած հոր կամ եղբորորդվույն կը ձոնեին իրենց երկը սա տեսակ վերտառությամբ մրոտելով իրենց առաջին էջը.

       Ի հիշատակ
Մահտեսի Նիկողոս ադա Լոքմակյոզյանի
       Թալասցի ատաղձագործ
Հայր Ազն. Հսւկոբ էֆ. Լոքմակյոզյանի
       Մեկենաս առատաձեռն
       և բարերար ազգիս.


Խնամակալությունն ալ իր անկողինները կը ձոնե ահա, աժան աժան, գրեթե պետհավա, ուզված ազգականին, որուն պատկերին առջև ապագային գալիք Խնամակալություն մըն ալ, հառաջդիմության ոգիեն մղված, հավանական է որ կանթեղ մը վառելու ելլե օր մը։