Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1908 Vol. 1 Nr. 2.pdf/7

Այս էջը սրբագրված է

փոխարինելի են։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ․ Եսայիա 43։2։ Օ՜, ինչ հրաշալի է զգալ Նրա առաջնորդող ձեռքը։ Գիշերակացի համար կանգ առանք Մուշից 3 ժամ հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ գյուղում։ Այնտեղ էլ չորացրեցի թաց շորերս։ Իհարկե, երեկոյան գյուղի ողջ քրիստոնյա բնակչությունը հավաքվեց մեր շուրջը։ Մենք երգեցինք նրանց համար, իսկ դոկտոր Շչիպկեն քարոզ կարդաց․ միասին շատ լավ ժամանակ անցկացրինք։ Օ՜, ինչքան աղքատ են այս հայերը։ Հացը, որ նրանք ուտում են ու մենք համտեսեցինք, հիշեցնում էր Նորվեգիայի հին օրերի քրծենի հացը․ այդ համն ուներ։ Չեմ կարող նկարագրել այն քարանձավները, որտեղ այդ մարդիկ ապրում էին։ Դոկտոր Շչիպկեն փորձեց վախեցնել ինձ, որ միգուցե այստեղ՝ Մուշում, մենք էլ պետք է մնանք նման մի քարանձավում։ Վերջին գիշերը, որն անցկացրինք Ասուր գյուղում, մնացինք պատվելի քահանայի տանը, մի քահանա, որը շատ բարի էր մեր նկատմամբ։ Բայց վատ գիշեր էր ինձ համար․ ստիպված էի ուղիղ նստած անցկացնել գիշերը, քանի որ ամբողջ հագուստս թաց էր ու չհամարձակվեցի պառկել ինձ տված բարակ ներքնակի վրա․ ի վերջո, հատակը շատ կեղտոտ էր։ Պատվելիի ընտանիքի բոլոր անդամները անհոգ քնած էին մի անկյունում։ Գոմը մեր սենյակից առանձնացված էր ցածր պատով, դուռ չկար։ Երկու հորթ մեզ այցի եկան ու սկսեցին մթության մեջ հոտոտել մեր իրերը։ Նրանք, ովքեր չեն ապրել այս գիշերները, չեն կարող պատկերացնել, թե ինչպես են դրանք անցնում։ Եթե գիշերվա մասը հանենք, ճամփորդությունը, ընդհանուր առմամբ, վատ չէր։ Քուրդիստանով անցնող ճանապարհն այժմ ապահով չէ, բայց երբ մեզ պահապան է հենց Աստված, մենք չպետք է վախենանք չարից։ Հաջորդ առավոտ փնտրում էի Մուշը․ քանի որ այն լեռների հետևում է, չի երևում, եթե կես ժամվա ճանապարհ չի մնում։ Տեղանքն այնքան գեղեցիկ է։ Դժբախտաբար ֆոն Դոբլերսը Բիբլիս էր գնացել, երբ մենք ժամանեցինք, բայց պատվելին մեզ շատ լավ ընդունեց։ Ուրախ կլինեմ մի քանի օրից նրանց կրկին տեսնել․ աղջիկները լավ են հոգ տանում իմ մասին։ Այժմ այնքան լավ եմ ինձ զգում, իսկապես լավ եմ հանգստանում, որովհետև դեռ հոգնած էի։ Վաղը պետք է դեղ պատրաստեմ, քանի որ այստեղի դեղատանը գրեթե ոչինչ չկա։ Քարփութի ամերիկյան դեղատնից եմ վերցրել ինձ հետ։ Կիրակի հրաշալի զբոսնեցինք գինիների բլուրներով․ շատ գեղեցիկ էր և հիասքանչ տեսարան էր բացվում։


Քույր Բոդիլի հետևյալ նամակը պատմում է Հայաստանում տեղի ունեցած վերջին հիասքանչ իրադարձությունների մասին։ Մարդկանց վրա իջած անվերջանալի ուժասպառությունը թվում է՝ միանգամից անհետացավ Կոստանդնուպոլսում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։

Մուշ, 12—8—08

(Հատված անձնական նամակից)

Ի՜նչ ուրախություն էր ստանալ քո թանկագին նամակները։ Շնորհակալ եմ բոլոր աղոթքների և ողջ սիրո համար, որի շնորհիվ հետևում եք ինձ և իմ աշխատանքին այստեղ։ Ճիշտն ասած, Աստված մեզ համար լավ բաներ է արել, և մենք շատ ուրախ ենք։ 126-րդ սաղմոսը պահպանում է մեզ, ավելի լավ պահպանում է բանտարկյալներին և այո՛, այս ժամանակներում նաև ամբողջ հայ ժողովրդին։ Կարծես երազում լինենք և չենք հասկանում այն մեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Թուրքական կայսրությունում։ Միայն այն փաստը, որ բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այնքան հրաշալի է․ ասում են՝ հայերն ազատ են և նույն իրավունքներն են ունենալու, ինչ որ թուրքերը։ Այժմ դժվար է լինելու նոր սահմանադրությունը գործի դնել մի երկրում, որտեղ տիրել են անարդարությունը, բռնությունն ու սպանությունները և որտեղ գրեթե ամեն մի պաշտոնյա կաշառված է, ու բոլորը մտածում են միայն իրենց օգուտի մասին, բայց աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի։ Մի բան հստակ է․ սա Աստծո ուղարկածն է։ Սա իսկական հրաշք է այստեղ ապրողներիս համար, որոնք քաջատեղյակ են ներկայիս պայմաններին։ Սիրտս լի է գոհունակությամբ առ Աստված, որը լսեց այս խեղճ մարդկանց բազում աղոթքները։ Մեզ համար