Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1913 Vol. 6 nr. 4.pdf/4

Այս էջը սրբագրված է

Վախենում եմ, որ մի թոքը թեթև վնասված լինի և շատ եմ ուզում իմանալ, թե ինչպես է այժմ, քանի որ դեռ որևէ լուր չունեմ նրանից։ Իմ սիրելի քույրերի համար հեշտ չէ իրենց միայնակ, դժվարին գործում։ Թող Աստված ճիշտ դուռ բացի նրանց համար։ Պաստոր Լոհմանը միայն երեք օր մնաց․ այնքան մարդ եկավ նրան ողջունելու։ Ամսի 20-ի առավոտյան նորից ուղևորվեցինք Մուշ։ Մեկ այլ ճանապարհով գնացինք, միայն առաջին օրն էր նույնը։ Գիշերը հասանք Դուդերիա գյուղի շեյխին, որը մեզ լավ հյուրընկալեց։ Պաստոր Լոհմանը շատ էր հետաքրքրված այս շեյխով, և նրանք լավ ընկերներ դարձան․ Սաբթիի հետ Մուշից նրան արաբերեն Աստվածաշունչ ուղարկեցինք, իսկ կնոջը՝ դեղեր։ Երկրորդ օրվա ճանապարհն անցնում էր լեռնազանգվածով, անցնում էինք բարձր լեռներով, բայց շատ գեղեցիկ էր այդ բարձր լեռներում․ հրաշալի տեսարան էր բացվում։ Երեկոյան ոչ մի գյուղի չհասանք․ ստիպված էինք վրանը խփել լեռան վրա, որտեղ ո՛չ խոտ կար, ո՛չ էլ ջուր։ Երբ լուսինը դուրս եկավ, տղամարդկանցից մեկը ստիպված էր մեկ ժամ ճանապարհ անցնել ջուր բերելու համար։ Երրորդ օրը՝ կիրակի, ավելի լավ կլիներ հանգստանայինք, բայց այս ամայի վայրում չէինք կարող մնալ։ Պետք է առաջ շարժվեինք։ Երբեք այսպիսի ճանապարհով չէի գնացել․ մի անգամ վերև էինք շարժվում սարսափելի զառիթափ քարքարոտ պատով, որը վերջ չուներ։ Երբ շատ հոգնած էինք, դանդաղ էինք ձիավարում, բայց վերջապես հասանք լեռան վրա գտնվող մի քրդական ճամբարի, որտեղ մեզ այնքան լավ ընդունեցին։ Տեղավորվեցինք այնտեղ և շատ լավ օր անցկացրինք։ Չգիտեին, թե էլ ինչպես լավ հյուրընկալեն մեզ․ միս, կաթ, մածուն և աղբյուրի ջուր հյուրասիրեցին։ Քույր Հենսինը և ես ճաշկերույթ կազմակերպեցինք։ Այս քուրդ աղան այնքան բարի էր մեր նկատմամբ, որ ավելի շատ կցնականայինք մնալ այնտեղ, եթե ժամանակ ունենայինք և ստիպված չլինեինք մեկ այլ վայր գնալ կենդանիների համար ավելի լավ արոտատեղ գտնելու համար։ Կանայք ամոթխած էին․ միշտ ավելի հեշտ է տղամարդկանց հետ խոսել։ Չորրորդ օրն այդքան լարված չէր։ Հիմնականում բլուրներում էինք, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի բարձր լեռնազանգվածներ և մի քանի ձյունածածկ լեռներ։ Մեր ուղևորության ժամանակ անցանք Անդոկ բարձր լեռան մոտով։ Կեսօրին՝ ժամը 6։30, հասանք Մուշ, որտեղ մեզ, իհարկե, դիմավորեցին ուրախությամբ։

Պաստոր Լոհմանը միայն մի շաբաթ մնաց մեզ հետ, բայց դրանք տոնական օրեր էին մեր բոլորի համար։ Միայն թե շատ քիչ մնաց, ինքն էլ էր հոգնած այդպիսի երկար ճանապարհորդությունից և այդքան հանդիպումներից հետո։ Նա դեռ ամեն գիշեր հանդիպումներ ունի հավաքատան մեր նոր սենյակում, և շատերն են գալիս՝ չնայած անհարմար ժամին։

Շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, երեխաների հետ դրսում էինք․ պաստոր Լոհմանն ու ես գնացինք «Լիխթքվել» և մեկ ուրիշ վայր էլ, որ հետևենք շինարարական աշխատանքներին։ Պաստոր Լոհմանը կարծում էր՝ «Լիխթքվելը» շատ հեռու է Մուշից և հողակտորն էլ անհույս էր թվում, բայց դեռ ավելի հարմար մեկ ուրիշ վայր չենք գտել, ոչ էլ շինարարության թույլտվություն ունենք։ Շաբաթ կեսօրին մեր բոլոր ուսուցիչների հետ Աստվածաշունչ կարդացինք ու աղոթեցինք, իսկ ավելի ուշ թեյ խմեցինք, տորթ կերանք, իսկ պաստոր Լոհմանն էլ մեզ այնքան լավ և հետաքրքիր բաներ պատմեց իր ճանապարհորդություններից։ Հրաշալի օր էր։ Այդ կիրակի տեղի ունեցավ հավաքատան սրահի բացման արարողությունը, այն կոչվեց Էբեն-Իզեր։ Աստված այնքան օգնեց սրահի կառուցման ժամանակ և Նա դեռ կշարունակի օգնել, որ այնպիսի տեղ լինի, որտեղ կարող են հոգիները փրկվել։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք սրա համար։ Հայերը շատ ուրախ էին պաստոր Լոհմանի այցից, շատերը եկան նրա հետ զրուցելու, մի քանի երիտասարդ էլ ամեն գիշեր գալիս էին նրան լսելու համար։ Ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չունեցավ, ամեն ինչ շատ հանգիստ էր, բայց ես հավատում եմ, որ Աստված շարունակում է աշխատել շատերի սրտում, և որ շատերն են ուզում բացարձակ խաղաղություն և բացարձակ փրկություն։ Մեզ հետ ավետարանչականության հավաքներ էին անցկացնում,