Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1915 Vol. 8 nr. 1.pdf/2

Այս էջը սրբագրված է

Հայաստան

Քույր Բոդիլ Բյորնի բացիկից


Մուշ 15/10 1914

Սաղմոս 56, 4-5; 77.2—3, 14—15։ Շնորհակալություն ձեր 7/7 նամակի համար։ Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել։ Տա Աստված շուտով խաղաղություն տիրի։ Այստեղ էլ շատ բարդ է, և ամեն ինչ տուժում է եվրոպական պատերազմից։ Շատ երախտապարտ կլինենք, եթե նորվեգացի ընկերները կարողանան օգնել մեզ այս ժամանակներում, քանի որ հենց հիմա Գերմանիայից չենք կարող գումար ակնկալել․ շատ դժվար է յոլա գնալ։ Շատ գործ կա անելու հիվանդների շրջանում։ Աղջիկների համար ցերեկային դպրոց ենք հիմնել, 12/10/10 և հուսով եմ՝ տղաների համար էլ կկարողանանք հիմնել։ Մոտավորապես 32 աղջիկ աշակերտ ունենք, եթե կարողանանք, ավելի շատ կներգրավենք։ Այո՛, տխուր տարի է, իսկապես չես կարող ուրախ լինել այս ամբողջ թշվառության և դառնության հետ։ Փառք Աստծու, ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպե՞ս եք դուք և մեր բոլոր սիրելի ընկերները։ Շատ եմ ուզում տեղեկություններ ստանալ։

Անկեղծորեն ձեզ և բոլոր սիրելի ընկերներին,

Ձեր Բոդիլ Բյորն