Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/4

Այս էջը սրբագրված է

Հայաստանից

Իմ սիրելի՛ ընկերներ,

Այս ամռանը նամակ ստացա Մուշի մի հայ երիտասարդից, որին Աստված գթասրտությամբ փրկել էր բազում դժվարություններից և ում մտածում էի էլ երբեք չեմ տեսնի, քանի որ թուրքական կառավարությունը վտարել էր նրան և աքսորել 1916 թվականի փետրվարի կեսին՝ իմ՝ Մուշից փախչելու նախորդ օրը, երբ ռուսները շատ մոտ էին։ Մտածում էինք Մուշում մնալ, որովհետև ես չեզոք էի, բայց քանի որ բոլոր հայերին քշեցին երկրի խորքը, ես էլ որոշեցի փախչել։

Կոստանդնուպոլսի այս երիտասարդը գրում է ինձ 1921 թվականի հունիսի 18-ին․

«․․․երեք օր առաջ այցելեցի քույր Ալմային․ շատ ուրախ էի, երբ իմացա նրա հասցեն։ Երբ քեզանից բաժանվեցի Մուշում՝ կառավարական փաստաթղթերով բեռնված ինձ քշեցին Բիթլիս, հետո էլ Դիարբեքիր, որտեղ մի շաբաթով ձերբակալեցին։ Այդուհանդերձ, որոշ մշեցի ժանդարմների ցուցումով և Վեզի բեյի միջնորդությամբ ազատեցին բանտից (վերջինս նախկինում հրամանատար էր եղել Մուշում) և հանձնեցին թուրքական զինվորների, որոնք վերահսկում էին ճանապարհները բարեկարգող բանվորներին․ պետք է այնտեղ աշխատեի։ Անհնար է նկարագրել այն դժվարությունները, որոնց միջով անցա այնտեղ և չեմ էլ ուզում քեզ ծանրաբեռնեմ իմ պատմությունով, բայց պետք է ընդունեմ, որ միշտ հույս եմ ունեցել, որ ողջ կմնամ և չհիասթափվեցի։

Քո մասին առաջին տեղեկությունը ստացա 1917 թվականին Հալեպի գերմանական հյուպատոսության միջոցով, որտեղ, եթե չեմ սխալվում, հարցուփորձ էիր արել իմ մասին և փնտրել ինձ։ Երկար ժամանակ ուզում էի գրել քեզ և շնորհակալություն հայտնել, բայց չկարողացա գտնել քո հասցեն, իսկ գերմանական հյուպատոսությունն էլ հրաժարվեց տրամադրել այն։

Իմ ընտանիքից քույրս Էրզրումում հաջողացրել է փրկվել և հիմա ամուսնու հետ բնակվում է Երևանում։ Բիթլիսի զարմիկս փրկվել է երկու որդիների հետ, նրանք արդեն տեղափոխվել են Հալեպ՝ նույնիսկ նախքան պատերազմը։ Մյուս զարմիկիս կինն էլ է փրկվել․ նրանց հետ եմ ապրում։ Մի տարի առաջ զարմիկիս հետ գործով Հայաստանի Հանրապետություն եկա․ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո բոլշևիկների պատճառով ստիպված էի ամեն ինչ թողնել և փախչել․ այս տարի Զատկին հասա Կոստանդնուպոլիս։

Հիմա դժբախտաբար անելու բան չունեմ։ Ամենամտերիմ բարեկամներիս և այն ամենը, ինչ ունեի, կորցրի այս պատերազմին և նույնիսկ թանկագին ժամանակը կորցրի։ Այնքան երկար էի ստիպված ապրել վայրի քրդերի հետ և երբ վերջապես եկա Հալեպ, դժվարությամբ էի հայերեն խոսում։ Իմացել եմ, որ ուզում ես Կոստանդնուպոլիս գալ․ շատ ուրախ եմ։ Միգուցե Աստված ինձ երկրորդ հնարավորությունը տա, որ անձնապես սեղմեմ ձեռքդ և հազար անգամ շնորհակալություն հայտնեմ։ Իմ աղոթքն է, որ