թե ամեն մի խալվար ցորենին վորքան ես վճարում, ինչքան հաշիվ տալիս։
— Սաքո ջան, չե՞ վոր ես բանի մեջ իմ վարժապետը դու ինքըդ
ես, հիմի յել կանգնել ես, հակառակն ես ասում։
— Հանաք եմ անում, քանի յես վողջ եմ, դու քո եշը քշիր,
միայն թե տեսնենք, քանի՞ պոլիմպերյալ ես համարում առածիս,
վոր բացի Աշտարակից՝ մնացած գյուղերը կամքի գան, ցորեն տան։
— Ինչքա՞ն ես կամենում։
— Շատ չեմ ուզիլ, ամեն մի ջվալին մի կոտ[1] ավազ ել ինձ,
համար ավելացրու։
— Իմ աչքի վրա, ահա այս ել թող բեհը լինի:
Բղդեն մի բուռը վոսկի ցրիվ տվեց հանրահռչակ միկիտան Սաքոյի
առջևը։
— Ուրեմե ձիդ նստիր գնա. յերեք որ չքաշած՝ ամեն գյուղից
գործակատարներդ քեզ աչքալուսեք կգան։
— Մնաս բարև, ասաց Բղդեն և ձիու քամակն անցած՝ իջավ
գյուղերից մեկում տանուտերի տանը։
Տան տիտոջ և հյուրի մեջ մի տեսակ լուռ մնջկատակություններ
տեղի ունեցան:
Ներկա յեղող ոտարները բարվոք. համարեցին արգելք չլինել
նրանց պարզ խոսելուն։
— Ի՞նչ արիր, տանուտեր, փակվելով տանուտերի հետ՝ հարցնում
ե Բղդեն։
— Ի՞նչ պետք ե անեյի, պարոն Բաղդասար, հազարիցը մի
անգամ գործդ ինձ ե ընկել, այն ե՞լ չկատարեմ։
— Կամ յեկան (համաձայնիլ):
— Վիզներն ել յոթը գազ չերկարե՞ց. իրանց վոր մնար, մի
հատիկ ցորեն չեյին ուզում տալ, բայց ենպես խաղ խաղացի, վոր
իրանք աղաչեցին ու տվին։
— Ի՞նչ արիր։
— Ի՞նչ պետք ե անեյի, հայտնեցի, վոր հրաման ե դուրս
յեկել, թե ինչ գյուղում ցորեն չեն տալիս, ամեն մի տանը մի
կով թողան, մնացած չորքոտանին քաշեն, տանեն Ալեքսանդրապոլ,
մորթոտեն, զորքին կշտացնեն։ Այս վոր փորները կատու
ընկավ. ամեն մեկի տանը տասը քսան կթան ու լծկան կան, հիմար
հո չեյին, վոր մի քանի խալվար ցորենի համար իրանց ապրանքից
ձեռք քաշեյին:
— Հիմա մեր ամբարումը ցորեն կա՞։
- ↑ Մի կոտը 12 գրվանքա յե պարունակում: