— Ե՜յ, աղա Բաղդասար, ում հայտնի յե, ում չե, ինձնից հո թագուն չի, հաստատ մնա մեր գետը, ավազին հաշիվ ու համար չկա, ինչքան քո սիրտը կուզի՝ ավելացրու։
— Այ յեղբայր, տանուտեր, մեկն ասում ես մյուսը թողնում,
չգիտես, թե ամեն մի հատիկի վերա քան աչք կա, եդ մի
փոքր խառնուրդն ել վոր չլինի, խեղճ փոդրաթչին վոր մեկի ծակ
աչքը պետք ե կշտացնի դու հավատում ես, վոր ձեռքիս մեկը քսակիցս
չի դուրս գալիս, մեծ կնյազին հարկավոր ե, փոքրին՝ նմանապես,
գրագրի պետք ե տաս, յասավուլի ռեխը կրծելու վոսկր
պետք ե քցես, ղազախն արաղի փող ե ուզում, միկիտան Սաքոյի
բերանը յոթը խուրձ խոտով չես կարող փակեր հիմի ես կողմն
արի, — տանուտեր կա, գզիրը նորա պոչիցը կպած ե, գյուղի իշխանավորը
մի կողմիցն ե փեշդ քաշում, ծառան ձեռքն ե դեմ
անում, վոր մեկը համարեմ, լեզվով ասելը հեշտ ե, սրանց փող
կդիմանա, խոտի նման սարի թմբին հո չի՞ բուսնում։
— Վնաս չունի, խոջա Բադդասար, փոդրաթչին մի մարդ ե,
հասարակությունը հարյուր ու մի, դու ինձ լսիր, խալվարը 25 մանեթով
հաշիվ արա։
— Մեջտեղն իմ ոգուտն ի՞նչ ե։
— Յեթե կամենաս, յերեսուն մանեթի ստացական տանք, հինգը
դու վերցրու։
— Վոչ, յերեսունը շատ ե աչքի ընկնում, քսան և հնգի գիր
տուր, քսան ստացիր, դրանից՝ տասնութը ժողովրդին՝ յերկուսը քեզ,
հոգ չե, մեր տանուտերն ես, դու յել ոգուտ տես։
— Հետո քո բաժինը շատ չի լինում։
— Ա, պա՜, պա՜, պա... ինձ հարամ լինի, են հինգն ել պետք
ե մտնի վերեն հիշածս մարդկանց փորը։
Յեվ Բղդեն 20 մանեթով համարեց տանուտերի հառաջ 30 խալվարի
գինը ու 25—ով ընկալագիր ստացավ։
Ապահովագրին բացի տանուտերից ստորագրել եյին և յերկու
գյուղական առաջավոր անձինք։
— Ես յերկսի կտուցն ել մի քէչ մեղր քսիր, մատնացույց արեց
տանուտերը Բղդեյին ձեռք քաշողների ստորագրությունը։
— Ի՞նչ ես ինձ ձեռն առել, տանուտեր, յերեսս կակուղ տեսար
ատամներս համարեցիր. յես չգիտեմ, վոր ցորենատիրոջ գրպանը
կոպեկ չպետք ե մտնի, բոլորը մարսելու յեք դու և քո այդ ձեռք
քաշող մարդիկը. մի գոգ փող եմ համարել առաջիդ, յեթե դու
ապերախտ մարդ չես, պետք ե դորա մի մասն ինձ բաժին հանես,
այ, թեկուզ այս յերկու հատ թղթի կտորը։