Այնուհետև մի քանի ուրիշ կարգադրություններ արեց նա և դուրս յեկավ, գնաց դեպի տանուտերի տունը յուր մեջ մտածելով.
— Շատ խելոք և վարպետորդի յե մեր Պապիկը, կարծում եյի,
թե նեղացած կլինի ինձանից, վոր անցյալ որը փոդրաթչու կողմից
նշանակած ռոճկի կեսը կտրեցի իմ ոգտի համար, բայց վոչ, ինչպես
յերևում ե՝ յուր գործը հասկանում ե։ Հը՛, ժպտաց յուր մեջ
Բղդեն, մեր խելոք Դավիթ Պապիկն յուր խելքովն ել կարծեց, թե
կծու կծու յերդումներով ու քաղցրախոսություններով ինձ միանգամայն վստահացրեց յուր հավատարմության վրա, իբր թե յես
չգիտեմ, վոր յեթե շահ չունենար մեջ տեղը, ամսական հինգ մանեթհով
ինձ գերի չեր դառնալ ու փոշի կուլ տալով չեր խեղդվիլ.
թող անի, ի՞նձ ինչ, իմ վաստական ու քրտնածը հո չի ուտում.
ասած ե՝ ինչ վոր պակասի, բաղիցը կպակասի, բաղմանչու ի՞նչը
պետք ե պակասի. մեղր ծախողը մատը կլպստի։
— Գնա՛, աստվան քեզ հետ, Բղդեյին ճանապարհ դնելուց հետո՝
նորա քամակից գլուխը շարժում եր Պապիկը. քո խելքովը լավ
բան արիր, վոր վարձիս կեսը կտրեցիր, յես տեղը հանեցի քո
կարծյոքդ տասին մեկ եմ խառնում, են ել գետի ավաղ. ինչպես
չե, խելքս հացի հետ ելի կերել, վոր հինգ մանեթի համար կոլոտ
չարչի Բղդեյի մշակը դառնայի. ընչի չես ասում՝ տասին յերկու
յեմ խառնում, ապառաժ լեռ քարն եմ կարգել տալիս, փշրում ու
խախալով մաղում, խառնում. մի ձեռնաչափ քարի մանրունքը տասն
այնքան ավազից ծանր ե. մի սոմար ցորենը քեզ համար դառնում
ե յերկու սոմար, տակին ել մի սոմար ինձ ե մնում. հիմի սորա վերա
յել ավելացրու են ավելորդ կոտը, վոր ամեն մի խալվարին
ստանում ենք ցորնատիրոջից։ Ասենք ես վերջինի մեջ ինքը տանուտերը
հետս մասն ունի, մի քանի բուռն ել ե հասնում:
Եդպես ե, պարոն Բղդե, «գողը գողից գողացավ, աստված վերնից
զարմացավ»:
«ԲՂԴԵ»
ԵՍՈՐ ԲՈՇԱ, ԵԳՈՒՑ ՓԱՇԱ
1850 թվականների առաջին կիսումն ենք. Յերևանու յերկիրն
ինքն իրան չի նմանում, աշխարհն արյունի մեջ ծփծփում ե։
Շատ ժամանակ չե այս տարապայման և տարադեպ փոփոխությունը. պատմությունիցս դեռ մի քանի որ հառաջ՝ գառն ու