Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/106

Այս էջը սրբագրված է

Բղդեն զարդարվել եր սև լաստիկի արխալուղով, մի կապտագույն մահուտ վոսկյա ժապավենով չերքեզի չուխա շատ հարմարում եր յուր անտաշ թիկունքին, և վոր ամենից աչքի ընգնողն ե՝ ռուսական մի լայե ծածկոցով ֆուրաժկա (գլխարկ) ցցվել եր նորա հաստ գլխին, և ի հարկե այնպես եր սազում, ինչպես կռվի վերա արծաթապատ թամբը։


Այս որվանից բոշի տղա սև իշուկը չեր Բղդեյի համեստ ընկերակիցը. մի սպիտակ խրխնջան վառվռուն Ղարաբաղի նժույգ եր նորա անտաշ կազմվածքը պարսկական թանգագին թամբի մեջ գեղեզկացնողը։


Այս կերպարանափոխությունը կատարվեց Սալբու տղայի մեջ՝ զարգար Սիմոնի տանից հեռանալուց մի քան որ հետո։


Բղդեյի ցանկությունը կատարել եր մաշադի Սայբու թուրք վոսկերիչը և հալել եր բոլոր վոսկիները, և յուր համարվեստների մեջ ձեռնտու գնով վաճառել եր հալվածքը զանազան դարդեր շինելու համար, փոխարեն համարել եր Բղդեյի առաջ հազարի չափ նորաձույլ փոշաթաթախ պոլիմպերյալներ։


Այս դեպքը պատերազմը հրատարակելուց մի քանի որ առաջ յեղավ։


Բդդեյի առաջին գործն այնուհետև են եր, վոր իսկույն նա Աշտարակումը մի ընդարձակ խանութ բաց արեց։


— Հիմա թող մրցի ինձ հետ Բստինի թոռն յուր խանութով, թող ոգնի ջհուտ Աղաջանն յուր փեսին, շատ չի քաշիլ, աչքդ բաց ուխուփ կանես և ահա մի հաճախորդ չի մնալ Բստինի թոռի կրպակում, ասաց Րղդեն և կտավեղենի ու մանրունքի բեռները թափեր Աշտարակու տանուտերի բակումը:


Բղդեն իրան ընկեր ընտրեց տանուտերի վորդուն, նրա սենյակներից մեկը դարձրեց կրպակ: Այս թե ձեռնտու յեր Սհոյի դեմ մրցումն գործ դնելու և թե տեղի հարմարության պատճառավ չափած ու ձևած եր խանութի համար։


Տանուտերի տղեն եր կառավարիչն և խանութպանը։ Ել վոր գյուղացին կհամարձակեր Սհոյից առուտուր անել. տանուտերն ամեն բանում այնպիսի հանդուգն մարդից վրեժ կհաներ:


Արդարև, կարճ միջոցից Դհոյի խանութից վոտքը կտրվեց և Բղդեյի հռչակը վողջ գավառը բռնեց:


Այս բանին առավելապես նպաստեց Բղդեյի նոր պաշտոնը։


Ամեն աչբ Բղդեյի վերա սկսեց քաղցրանալ. նորա չարչիութունը մոռացության տրվեցավ. ընդհանուր կապալառուի կոծմից Բղդեն կարգվեց գլխավոր գործակատար և Արարանի գավառակիցը ցորենառու։