Նա այդ որը վոչ միայն մեծ ու փոքր կնյազներին ներկայացավ, այլ ամենաստորին դռնապանին ել այցելեց ու ծանոթացավ։ Փայլուն պոլիմպերյալներից բոլորեքյան մասնավորվեցին իրանց կոչման և արժանավորությանց համեմատ։
Յասավուլներն ու ղազախներն եյին սակայն, վոր վոսկու փոխարեն
արծաթյա փոշեթաթախ մանեթներ ստացան և իրանց կողմից
խոստացան Բղդեյի հավատարիմ շները դառնալ:
Ուրախ տրամադրության գագաթնակետին հասած՝ դուրս յեկավ
Բղդեն գավառական վարձությունից յերեկոյան դեմ և ձի հեծած՝
շտապեց ճրագվառոցին Կարբի մտնել:
— Այսուհետև, Շողի՛կ, փափկացրու քարի պես կարծր սիրտդ,
վոսկիքը մածնի չտվի գլուխս քսելու, տեղին գործածեցի՝ քո սրտին
տիրանալու. Հիմի տեսնենք՝ քո աչքումն ով ավելի գին կունենա՝
Բստինի թո՞ռը, թե մեծավորների հետ վոտը վոտին դրած բազմող
պ. Բաղդասարը. սպասի՛ր, Շողիկ ջան, դեռ հորդ բերանի գոլն իմանանք:
Վա՜յ ջհուտ Աղաջանին, թե վոր «չե» ասի, հոգեց հոգի կկորցընեմ,
մեծ կնյազին աչքով կանեմ, պստիկ կնյազին կհրամայի՝ փոշին
քամուն կտա։ Չե, ջհուտ Աղաջանը խելքը հացի հետ չի կերել,
որն եգուց աշխարհը չավ կլինի, վոր մեծ ու փոքր կնյազների հետ
մի մոր կաթը ծծած յեղբայրների պես ենք:
Բղդեն ցուցամատով յերեք անգամ ճակատին խփեց ու շարունակեց:
— Հ՛ը, գլուխ չի՝ գլուխ, խելքի բուն ե, վոր կա. միքանի
հատ պսպղուն վոսկիքն եսոր քանիսի՞ աչքերը շլացրին, ի՞նչպես բոլորին
իմ դրան շունը շինեցին. դրա համար ե ասած՝ «պստիկ ե ու
ճստիկ ե». ի՞նչ գործ կատարեցին կոպեկի մեծությամբ վոսկիները։
— Ել կասկած չկա, վոր ջհուտ Աղաջանի հոգին բռանս մեջն
ե, յերեք անգամ դրականապես շարժեց նա գլուխը յերեք որիզ
տեր-Հակոբը ջհուտ Աղաջանի խնամաքարին կնստի, Աղաջանի
խոսքը կառնի, իրիկունը նշանը կորհնի, մի յերկու շաբաթից՝ Շողիկս
իմ նոր շինվող տանը սորոր տալով՝ խանըմություն կանի,
Բստինենց Սհոյի վերա թքել ել չի արժան տեսնիլ:
Այս և սույնանման վերացական մտածություններով մութը գետինն
առած՝ նախկին չարչին մտավ Կարբի: