Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/109

Այս էջը սրբագրված է

ՏԱՆՈՒՏԵՐ խՈԻԴՈՆ


Տանուտեր Խուդոն յերկու—յերեք շաբաթ ե պաշտոնի մեջ ե իր ընկեր սուդիաների հետ. նա ամենքին ծակն ե կոխել. բարակ կարմիր թբլխի փայտի ճիպոտը ձեռքն ե առել, տանուտերական մեդալը պարանոցից կախել, շղթայն յերևեցնում ե, իսկ մեդալը դեղնագույն ուղտի բրդից չուխայի վերնածոցումը թագցրած՝ գյուղի ես գլխից մտնում, մյուս ծայրից դուրս ե գալիս։


Խուդոյի աոաջին գործն յեղավ դատարանը կարգի բերել։ Գեզավարական որինագրքի կանոններին համաձայն՝ տանուտերը դատարանի վճիռների կատար ածողն ե մի այն, իսկ նա՝ իր քամակին կանգնած հովանավորողի ուժով՝ ամենից հառաջ իր բռան մեջ ժողովեց դատավորներին։


Խուդոն բազմած ե մի հողահատակ շինության մեջ՝ սեղանի ճակատին, նրա աջ կողմից շատ մոտ նստած ե գրագիր վանեցին. սեղանի աջ և ձախ յերկարությամբը դատավորներն են յերկայն իշոտնուկ ասած նստարանի վրա կկզած, սեղանի վերա անկարգ անկանոն սփռված են միքանի թղթեր, յերկու մատյան և կիսաբաց գյուղական որնատետրը։


Մինչև այս որ դատարան նստում եյին գործից ազատ որերը. իսկ հիմա տանուտեր Խուդոյի նոր տնորենությաժբ շաբաթն յերեք անգամ դատարան կա և միշտ բողոքավորներն անպակաս են։


Այդ դատարանն ե, վոր լիխն ե գյուղացիներով։


— Ով գանգատ ունի՝ աոաջ գա, ձայն ե տալիս գրագիրը, և ահա մոտենում և մեկն և իր տրտունջը հայտնում։


— Դու մեղավոր ես, կամ գլուխը քարն ե տվել քո հակառակորդը, գոռում ե Խուդոն և խելքի կտրած վճիռը գնում ու հրամայում գյուղական գրագրին՝ գրել ու առաջարկել դատավորներին ստորագրելու:


Դատավորներն անխոս և հլու հպատակ են Խուդոյին։ Սկզբներումը գրագիրը ծածուկ, աշկարա միքանի անգամ որենքի տառը հիշեցնելով Խուդոյին` հասկացրեց յուր ապորինի վճիռները , բայց նա շան տեղ չդրեց իր Մենտորին։


— Շատ մի դուրս տալ, ասում ե տանուտերը, առաջնորդը յես եմ, բակլեն խաշած եմ ցանում, յես քեզ հրամայում եմ պիսչութլունդ անես, ինձ խելք չսովորցնես, թե չե պոչդ կխուզեմ, լակոտներդ կատվի պես ռեխդ տված՝ բոբիկ վոտով մինչև Վան մին կփախցնեմ ։


Վանեցին ծործորակը քորեց ու ձայնը փորը քցեց։