Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/11

Այս էջը հաստատված է

իրականությունը, գյուղն իր ինքնապարփակ կյանքով, առաջմղիչ գործոնների կատարյալ բացակայությունն անհրաժեշտորեն նպաստում եյին այն բնորոշ լավատեսության զարգացմանը, վոր մենք տեսնում ենք Աբովյանի մեջ։ Չնկատելով իր շրջապատում շարժվող առաջմղիչ ուժերը, նա չեր ել կարող յերևակայել, վոր գյուղը յերբևիցե կարող ե փոխվել, վոր կարող են ստեղծվել ապագայում նոր համայնակենցաղ և նոր հոգեբանություն։

Ահա ինչու Աբովյանին ամենևին չի սարսափեցնում այն դրամատերը, վոր թույլ, ընդհանուր ներկերով գծված յերևում ե նրա վեպի մեջ: Դա վտիտ, նիհար, նույնիսկ հալածվող մի տիպար ե, վորի մասին Աբովյանի գյուղացիները խոսում են հեգնանքով, արհամարհանքով։ Յե՛վ նրանք, և՛ ինքն Աբովյանը շեշտում են նրա միայնությունը գյուղական իրականության մեջ, շեշտում նրա դեմքը կողմնակի կերպով, իմիջի այլոց, առանց հետաքրքրության։ Նրանք չեյին կարող ամենևին յերևակայել, վոր յերբևիցե ապագայում այդ դրամատերը կարող ե փոփոխվել, կարող ե ուժեղանալ, ուռճանալ, վտանգել գյուղացիներին և նույնիսկ դառնալ գյուղի արքան, գյուղի ուժեղ տիրակալը։

Մինչև վոր վերջինիս ել կհաջորդեր պատմական հետևյալ շրջանը, վերջ տալով «դրամատիրությանը» ու նրա տնղը հաստատելով աշխատավորության գերիշխանությունը: