Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/110

Այս էջը սրբագրված է

— Ձեր վոտք մեր գլխեն առավել կհասկնա, արդարություն ձեր բերանով կհաղթանակե, շողոքորթեց նա և տազ արեց։


Խուդոն միայն դատարանումը չե վճիռ կտրում. վոր փողոցումը կուզես, ինչ քունջ ու պուճախում ասես՝ նա յե բուսնում. ենքան լինի ,վոր լսեց, թե մի տան մեջ յերկու յեբայր իրար սառը խոսքեր են ասում, մարդ ու կին մի ընտանեկան խնդրում անհամաձայն են գտնվում, մեկի անասունը հարևանի բակն ե մտել մեր շունը ձեր կտերը հաջացել ե՝ վերջացավ. հանկարծ կամ փայտ հեռվից վրեդ թափ տալով՝ ինքն ե անձամբ հարձակվում կատաղի գայլի աչքերով, կամ թե գզիրն ու յասավուլն յերկուսը միասին յեկան, առանց այլ և այլության քեզ քարշ տվին տանուտերի դիմաց և այն ժամանակը վայ քո որին. խոհեմությունը պահանջում ե լռել, ապա թե վոչ, կակուղ թբլխին տիկունքիդ շամփրի նման յերկար շերտեր կթողու:


Սակավ մարդիկ մնացին գյուղումը, վորոնց փողը չմտավ կարճ միջոցում Խուդոյի գրպանը. արդար ես, թե մեղավոր , միևնույն ե, դու յել, քո հակառակորդն ել պարտական եք տալ. հերթը քոնն ե՛, թե ուրիշինը, քո գործը չե քննելը, դու լռիկ մի մարդի որավարձ տուր, կամ գնա արքունի կոռ ու բեգառը քաշելու. կարևորություն և պահանջ կա , կամ վոչ՝ քո հարցնելիքը չե. տանուտերը հրամայում ե ձիդ հեծնել, սայլդ լծել, կամ հետևակ գնալ մի տեդից մյուս տեղը զինվորական պաշար տեղափոխելու, թուղթ տանելու, մեծավորի ուղեկցելու և այլն։



...Լույս չբացվեց, սև ու մութ բացվեց Արտեմ Սերգեյիչի յեղբայր Պետոյի գյխին: Կիսագազը ձեռքին չիթը չափում եր հաճախորդի համար, վոր տանուտեր Խուդոն էր դատավորներով, գրագրով ու գզիր֊ յասավուլով տուն մտավ, հառաջ գնաց դեպի Գնթունու աչքի պոչով ցույց տված ապրանքի շարքը, քրքրեց ծխախոտները, ջոկեց նրանց միջից տասնի չափ բաց արած փաթեթներ և բարձր ձայնով ասաց.


— Թագավորի խազինին խեթ մտիկ տվողին որենքը պատժում ա, դու բաց պաչկեքանցից (փաթեթ) հատով պապիրոսներ ես ծախել. ես որվանից դուքանդ փեչատում եմ Լ1{եքեէյ մէնչև աքցէգնէ չէնոէքսիկի (մաքսապետ) և սլեսչու(քննիչ) գալը:


— Պապիրոսի պաչկեքն իրավունք ունիս փեչատելու և պրտակոլ (արձանագրություն) անելու, մևջ խառնվեց հաճախորդը, բայց դուքանի վրա փեչատ դնելու՝ վոչ: