Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/118

Այս էջը սրբագրված է

մի քիչ ծերպ արա (դուռը կիսաբաց արա), թող մեր տանուտերի հարսնացուն իր բարի աչքովը տեսնիք, վոր տերտերն իր ազիզ խաթեր համար հարյուր կտոր ե անում նրա առաջվա նշանածին գործի տակ քցող թուղթը, ասա՝ քանի յես կենոք կենդանի յեմ, վոչ ով չի կարող Սամփսոնի մազին դիպչել։


Տերտերն իր խոսքը կատարեց. Բարսեղը դեռ նոր եր դուռը բաց արել և յերեսը դեպի նոր խնամին դարձրել տեր—Սուքիասը ձեռքի թուղթն արդեն մանր պատառոտել եր և ցրիվ տվել հատակին։


— Դեհ, տանուտեր Խուդո, վեր կաց, տեղիցը կանգնելով ասաց տերտերը, հարսդ համ խելոք ե, համ բարի թե քո կարապետին բախտավորացրեց, Սամփսոնին ել Սիբիրից ազատեց։


Հյուրերը մետաքսյա թաշկինակն ու մատանին թողին քուրսու վերա իբրև նշան և իրանք գիշեր բարի մաղթելով հրաժեշտ տվին:


— Հենց իմանաս, տերտեր, միկիտան Սաքոյի հետ մի հոգի, մի մարմին ըլնիս, ասաց նրան փողոցումը տանուտեր Խուդոն։


— Ի՞նչ միկիտան Սաքո։


— Են, վորի պատմությունը դու անցյալ շաբաթ մի գրքում կարդացիր ձեր տանը։


— Դու ինչ գիտես, թե մենք յերկուսս մի հորից, մի մորից չենք։


— Հանաք չեմ անում, դու միկիտան Սաքոյի խելքը բանացրիր։


— Ի՞նչպես։


— Ախար են սհաթը վոր տեղից միտդ յեկավ Բարսեղին հետ դարձնել դուռը բաց անելու ու ինքդ վրադարին (հապճեպով) իսկական թուղթը ջեբդ կոխեցիր, մի ուրիշ անպետքը հանեցիր ու պատռտոտեցիր նրանց ել ափստացրիր, թե հենց Սամփսոնի թուղթն եր, վոր վոչնչացրիր։


— Դե, փառը աստուծու քո բերանովը վկայեցիր, վոր տան Սաքոյի հետ մի հոգի, մի մարմին ենք, մի հոր վորդի յենք, ել ուր ես իմ խելքի վրա դարմանում, պատասխանեց բազմակողմանի դիտումներով կատարյալ միկիտան Սաքոն, քան նորա յերկվորյակ տեր—Սուքիասը։

«ՑԵՑԵՐ»