Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/119

Այս էջը սրբագրված է

Ղ. ԱՂԱՅԱՆ


ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

(1840-1911)


Ղազարոս Աղայանը ծնվել ե 1840 թ. Խաչեն գյուղում, Թիֆլիսի մոտ։ Մեռել ե Թիֆլիսում 1911 թ. հունիսի 20—ին։ Սկզբնական ուսումն ստացել ե Շամշուլդա գյուղում, քահանայի մոտ։


1863 թ. նրան հաջողվում ե մտնել Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը: Ավարտելուց հետո վերադառնում ե գյուղ, բայց անկարող հաշտվել կամակոր հոր հետ, վոր մի նախապաշարված, տգետ ու բռնակալ մարդ եր, թողնում ու հեռանում ե գյուղից։


Աղայանը մտնում ե ձուլարան և միաժամանակ պարապում ինքնակրթությամբ։ Այդ ժամանակները նա արդեն հայտնի յեր իբր վոտանավոր գրող: Բարեկամների խորհուրդը և ուսման ծարավը դրդում են Աղայանին գնալ Ռուսաստան—Պետերբուրգ (այժմ Լենինգրադ), ուր նա շուտով դառնում ե գրաշար Գիտությանց ճեմարանի տպարանում։ Այստեղ նա գրում ե իր «Արություն և Մանվել» վիպիկը: 1867 թ. գալիս ե Կովկաս և նվիրվում մանկավարժական և գրական գործունեյության։


կազմել ե մայրենի լեզվի մի շարք դասագրքեր, վորոնց մեջ պատվավոր տեղ եյին բռնում իր վոտանավորները և մանկական գրվածքները։ Բացի վերը հիշված վեպիկից, գրել ե «Երկու քույրը», մի շարք հեքիաթներ — «Տորք Անգեղ», «Անահիտ», «Արեգնազան», «Քյոռ—Ողլի»: Թարգմանել ե Պուշկինի «Վոսկե ձկնիկը»: Թողել ե հրապարակախոսական միքանի գրվածքներ, ինչպես՝ «Մի յերես մեր նորագույն պատմությունից», «Ժամանակակից ատենախոսություն», այլև իր ինքնակենսագրությունը՝ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը»։