Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/12

Այս էջը հաստատված է
ՍՈՒՐԽԱԹՅԱՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

(1804-1848)

Կյանքը յեվ գրական գործունեյությունը

Աշխարհաբար ժողովրդական վեպի առաջին հեղինակը հայ գրականության մեջ յեղել ե Խաչատուր Աբովյանը։

Ծնվել ե Քանաքեռ գյուղում 1804 թվին, գյուղացու ընտանիքում: Տարրական կրթությունն ստացել ե նույն գյուղում, հետո Եջմիածնում, ապա փոխադրվել ե Թիֆլիսի նորարար Ներսիսյան դպրոցը։ Ավարտել ե 1826 թվին։ Նրա ընկերներից ե հրապարակախոս և պրոֆեսսոր Ստ. Նազարյանը՝ «Հյուսիսափայլի» խմբագիրը։ Ներսիսյան դպրոցի տված սահմանափակ ուսումը չի բավարարում յերիտասարդ Աբովյանին։ Նա վոգևորվում ե Վենետիկ գնալու գաղափարով, վորպեսզի այնտեղ կարողանա շարունակել ուսումը, սակայն նրան չի հաջողվում, և նա ստիպված ե լինում մնալ Եջմիածնի միջնադարյան մթնոլորտում:

Մի պատահական դեպք Աբովյանին հանում ե այդ դրությունից։ Դորպատի (Յուրյևի) համալսարանի պրոֆեսսոր Պարրոտը 1820 թվին գալիս ե Եջմիածին Մասիսը հետազոտելու։ Աբովյանը նշանակվում ե նրան ուղեկից և թարգման։ Պրոֆեսսորի հետ նա առաջին անգամ բարձրանում ե Մասիս սարը։ Մոտիկ ծանոթանալով Պարրոտին, հայտնում ե իր ջերմ ցանկությունը ուսումը շարունակելու Յեվրոպայում։ Պարրոտի աջակցությամբ 1830 թվին Աբովյանը գնում ե Դորպատ և նույն պրոֆեսսորի ղեկավարությամբ համալսարանի դասախոսների մոտ պատրաստվում ե մի շարք առարկաներից: Մի տարուց հետո Աբովյանն արդեն լսում եր համալսարանի դասախոսությունները։

Դորպատում Աբովյանը մնաց վեց տարի։ Ասիական խավար մթնոլորտից հետո յեվրոպական նոր միջավայրը խոշոր ազդեցություն