Վոrպես գրող ու մանկավարժ Աղայանը դեմոկրատիկ դեմք եր: Նրա ծագումն ու գործը դեմոկրատական, յերգը՝ գյուղական աշխատանքը, յերգի առարկան՝ չարքաշ հողագործը։
Ղազարոս Աղայանին մի ձգտում հատուկ ե յեղել միշտ. իրան
մատչելի աշխատանքի բոլոր ասպարեղներում ել հասնել հնարավոր
կատարելութեան։ Իբրև բանվոր—գրաշար նա ձգտել ե կատարելագործվելու
այդ մասնագիտության մեջ և Թիֆլիսից հատկապես
Մասկվա և Պետրոգրադ (այժմ Լենինգրադ) գնացել։ Իր մասնագիտությանը
նա միացրել ե ինքնակրթության ու զարգացման
տենչը, վորով տոգորված ե յեղել իր ամբողջ կյանքում։ Սովորել
ե սովորեցնելու համար, վորովհետև շուրջը տեսել ե խավար, հետամնացություն։ Առանձին զոհողություններով ու զրկանքով պատրաստվել
ե մանկավարժական ասպարեզի համար և իբրև այդպիսին
ձգտել ե լինել ժամանակի առաջադեմ ժողովրդական մանակավարժը։
Այսպես՝ Աղայանն իր գրական խոսքն ու մանկավարժական
պատրաստությունը նվիրել ե հայ աշխատավոր ու մանր արհեստտավորության լուսավորության գործին։
Իր պարդ ու անպաճույճ յերգերի մեջ յերգել ե գյուղական ժողովրդին,
իր առողջ աշխաատավորական բնազդով զանազանել ե գյուղի
վաշխառուին, բռունցքին չարքաշ հողագործից։
Աղայանը հիշեցնում ե հունական դեմոկրատ Հեսիոդոս բանաստեղծին,
վոր անտես առնելով հոմերյան ռազմիկ արիստոկրատ հերոսներին,
միամիտ յերգով մեծարել ե չարքաշ հողագործի աշխատանքն ու որերը։
Ղազարոս Աղայանը մեծարել ե շահագործում չիմացող, ուրիշին
չոգտագործող աշխատանքը, գովել ե սեփական աշխյատանքով
ձեռք բեած արհեստը: