Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/123

Այս էջը սրբագրված է

— Դու վոր ուզենաս, դեռ ելի կարող ես ոգներ նրա մի տարվա հացն ու շորն ինչ ե, վոր չտաս։ Նա ասում ե՝ «Իմ ընկերները ժամանակով մարդիկ կդառնան, բայց յես վոր ձեզ մոտ մնամ, պիտի դառնամ։ Եշն, ասում ե, վոր իշի կշտին կապես...


— Ինչ պիտի ըլի... դու ենքան ասել ես, վոր նա յել սովորել ե...


— Յես ինչ եմ սովրեցրեր...


— Քո մասալները...


— Յես ցույց կտամ դրան իմ մասալների զորությունը...


— Աստվածդ կսիրես, այ մարդ, յերեխիս չգժվացնես, նա առանց եդ ել գժված ե. ել վոչ մեծ ե հարցնում, վոչ պստիկ, ամենքին ել անպատիվ ե անում...


Արությունը, տեսնելով վոր իր հորից ոգնություն չի ստանալու, ուզեց իր տրտմությանը մասնակից անել Մանվելին։ Մինչ դեռ այր ու կին վիճում եյին նրա մասինք նա քաշվել եր հյուրասենյակը և գրում եր Մանվելին հետևյալ նամակը —

ՄԱՆՎԵԼ

Հոգեկիցդ իմ,

Չգիտեմ դու հիմա ինչ տեղ ես արդյոք և ինչ վիճակի մեջ, բայց յես այս նամակն ուղարկում եմ ձեր գյուղը, վոր ուր ել վոր լինիս, քեղ հասցնեն։


Աչքդ լույս, Մանվել յես հիմա գիժ եմ։ Այսպես են համարում ինձ այժմ ամենքը։ Յեթե մի քանիսն ել, ե այն յերբեմն, իմ ասածի մեջ խելք են նշմարում, ասում են՝ «Գժից ուղիղ համբավ»։ Ասենք սա մի անպատվություն չե, այլ՝ ընդհակառակն՝ այնքան մեծ ե այս պատիվը, վորին յես դեռ չեմ արժանացել: Բայց այսուամենայնիվ իմ մանկության որորոցը, իմ փայփայած ու գգված ծննդարանը այժմ ինձ թվում ե մի դժոխք, ուր՝ ինչպես ասած ե Ավետարանի մեջ՝ աղվեսների համար վորջ կա, թռչունների համար բույն, բայց մարդու վորդու համար գլուխ դնելու տեղ չկա։ Հիմարություն, կոպտություն, ծուլություն, ընչաքաղցություն և, վոր մայրն և ամենայն չարյաց, կեղտոտություն և, ելի կասեմ, կեղտոտություն, անտանելի, անմերձենալի կեղտոտություն, անմաքրություն, կեղտոտություն...


Իրանց գոմերի աոջև հազար տարվան թրիք կա կույտված, չեն տանում իրանց այգիքն ու արտատեղերն ածում, վորով թե իրանց հողերը կբարվոքեն և թե իրանց տները կազատեն ժահահո-