Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/126

Այս էջը սրբագրված է

Մեկ որ չարերը հարսանիք անելիս են յեղել զուռնա դավալով. մարդը չի իմացել, վոր եդ հարսանիքը չարերն են անում. միամտությունով գնում ե ընկնում նրանց մեջը: Չարերը պար են ածում նրան, ծափ տալիս, ծիծաղում, հետո մի գելի մորթի յեն գցում շլինքը, մարգն իսկույն գել ե դառնում, գնում ընկնում գելերի մեջ։


— Հետո, հաբա ինչպես ե ապրում գելերի հետ։


— Ինչպես պիտի ապրեր, իհարկե գելի պես։ Քանի անգամ խեղճը պատմել ե ինձ։ Ասում ե՝ տասնով, քսանով ման եյին գալիս չոլեչոլ, վոր տավար կամ վոչխար վոր մեր ղսմաթն եր լինում, միայն նա յեր յերևում մեր աչքին, մենք ել գնում եյինք նրան ուտում։ Յերբ վոր աստված ղսմաթ չեր տալիս, բոլորս մեկ տեղ եյինք հավաքվում ու սկսում եյինք ոռնալ. հետո մի բան եր յերևում աչքներիս, գնում եյինք ուտում։ Մեկ անգամ ել, ասում ե, մի լղար ձի յերևաց աչքներիս. գնացինք վեր գցեցինք, մեր մեջ փայ արինք, մեջքի սեռն ընկավ ինձ. դարտակ վոսկոր եր, ենքան կըրծեցի, ասում ե, վոր ատամիս մեկը վեր ընկավ»... Յեվ ճշմարիտ վոր առաջի ատամներից մեկը վեր ընկած եր...


— Իհարկե՝ սուտ ինչպես կասեր. բայց հետո, ինչպես ե նորմեկանց մարդ դառել...


— Ինչպես պետք ե լինի... Հերթով գնում են յեղել փարախից վոչխար փախցնում։ Մեկ անգամ ել հերթն իրան ե ընկնում, գնում ե մտնում վոչխարի աղալը. շները վրա յեն թափվում, չոբանները հավաքվում են. ուզում ե, վոր թռչի չափարովը դուրս ընկնի, գելի մորթին ընկնում ե չափարի բհիրը, շլինքը միջիցը դուրս ե գալիս թե չե՝ ելի դառնում ե առաջվան մարդը։ Չոբաննին ուզում են մեկ լավ ծեծեն, բայց վոր իմանում են, թե գել ե յեղել, նոր ե մարդ դառել, տանում են իրենց մոտ հաց ուտեցնում, ճանապարհ գցում։


— Այ թե խաբել ե հա... բացականչեց Արությունը։ Նա հենց մարդ ե յեղել և վոչ թե գել, բայց վոր գողությունը բռնվել ե, ասել ե՝ գել եյի. հիմար շորաններն ել հավատացել են, եդ բանը տարածել ժողովրդի մեջ: Խելոք մարդն եդպես բաներին ինչպես կհավատա. մարդն ինչպես գել կդառնա...


— Դու չես հասկանում, հենց իմանում ես, թե չի դառնալ. ինչի՞ չի դառնալ։ Չարերն ի՞նչ ասես, վոր չանեն։ Մեր Ասրոնց հարսը գել չեր դառե՞լ, հարևանների յերեխեքը կերել. նրան չե՞ր, վոր բռնեցին, գելի մորթին գցեցին թոնիրը, վոր քիչ եր մնացել, թե ինքն ել հետը ընկնի կրակը. բղավում ե յեղել. «Վայ, երվեցի, երվեցի»... Գելի մորթին վոր երվում ե, նա հենց իմա—