Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/127

Այս էջը սրբագրված է

նում ե, թե ինքն ել հետն ե երվում... Չարերն ել վոր չըլին, միթե աստված չի պատժիլ մարդի: Ել ի՞նչ ես կարդացել, վոր եդքան ել չես իմանում: Նաբուգոդոնոսորը յեզը չդառավ. մեր Տրդատը խոզ չի դառավ, վոր Գրիգոր Լուսավորիչը նորմեկանց մարդ շինեց, բայց մի ականջը նշան թողեց, վոր քեզպես թերահավատները մտիկ տան, իրանց աչքով տեսնեն, վոր չասեն սուտ եր...


— Իհարկե՝ սոստ եր։ Տրդատը խոզ չի դառել, բայց գժվել ե՝ իր հավատը փոխել, սուտ բաների հավատացել, գնացել ընկել մի քարափի մեջ, վոր ճգնըվի...


— Հա՜ ա... Եդ վաղ կասեյիր ե, վոր ել քեզ հետ չխոսեյի։ Ենդուր են ասեր թե առաջ շատ կարդացողը կթուրքանա ե... Դու թուրքից ել բեթար ես դառել - վոչ աչքով տեսածին ես հավատում, վոչ ականջով լսածին, վոչ ինձ, վոչ Այսմավուրքին, ել քեզ հետ ինչպես խոսի մարդ։


— Դու յերբ ես ձի ուղիղ բան ասել, վոր խելքը գլխին մարդը հավատա. վորտեղ մի սուտ ես լսել, բոլորն ել գլուխդ ես հավաքել, կարծում ես թե ել քեզանից շատ բան գիտցող, քեզանից խելոք մարդ չկա աշխարհքիս յեսին։


Ավետիքի զարմացումը հաղթեց նրա բարկությանը. նա չուզեց հավատալ, վոր այդ անակնկալ գնտակը դեպի նրան ձգեց իր իսկ վորդին, ուստի և շարունակեց.


— Քեզ ինչ ասեմ, դու գժվել ես. դու ինքդ ել չգիտես, թե ի՞նչ ես ասում, ում հետ ես խոսում: Թուրքը լավ ե ասել, թե «Ենպես թուրք դառար, վոր հորդ խաչն ել չճանաչեցիր»։ Բայց դու ենպես ես թուրքացել, վոր վոչ թե հորդ խաչը, այլ նույնիսկ հորդ ել չես ճանաչում... Վայ վայ... Եդ վոր ավետարանի մեջ ե գրած, վոր հոր յերեսին եդ տեսակ համարձակ խոսքեր ասեն։ Դե պատասխանիր՝ տեսնեմ, գրի սևն ու սիպտակը դու յես ջոկում...


— Դու Ավետարանի հավատում ե՞ս, քեզ պետք ե Այսմավուրքից ասեն, կամ Պղնձե քաղաքի հիմար պատմությունիցն ու հիմար Խիկարի խրատներիցը, վոր դու հավատաս։


— Եդ լավ ե, Խիկարին ել չես հավանում. հանկարծ Սողոժոն իմաստուն չլինիս դառած... Գիտես ի՞նչ կա, խելոք մարդն իր ասելիք խոսքը առաջ մտքումը կդատի, ենպես, ինչպես վոր թռչունն իր ձագը կշահացնի, վոր խոսքը բերնիցը դուրս գա թե չե՝ շահ ձագի նման թռչի, վեր չընկնի՝ տկոռ ձագի նման՝ մարդի վոտքի տակ ընկնի... Դու ենպես խոսքեր ես ասում, վոր մեր տավարած Կյուքին ել չի ասիլ. սրան մտիկ տվեք, Խիկարին ել չի հավանում... Ափսոս, ափսոս կորցրած ժամանակ, մինչև հիմի յեթե մեր տանը