Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/129

Այս էջը սրբագրված է

տակն այդ չեր. նա թափառում եր անգիտակից ինչպես մի վայրենի։


Այս վայրենի վիճակը զարգացրեց Արությունի ներքին և արտաքին զգացումները, նրա տեսությունը, լսողությունը, հոտառությունը, բնազդումը, մտառությունը, նկատողությունը, խորհողությունը և յերևակայությունը։ Նա զարգացավ և ֆիզիկապես: Գարնանային և ամառային բացոդյա կյանքի մեջ, հով ու զով տեղերում, ծաղկապատ լեռներում, անմահական աղբյուրների ափերում, մութ անտառներում և ձորերում շարունակ թափառելով՝ Արությունը մի բոլորովին նոր մարմին հագավ, ավելի առողջ ու զորեդ, ավելի հաստ ու կոպիտ, քան թե առաջ եր։ Ով կարող եր կարծել, վոր Արությունը սևը սիպտակից ջոկել գիտե, թե նա յերբևիցե Ալբերտի մթնաբանության ծանր լուծիկ տակ ընկած ե, թե նա Չամչյանը ծայրե իծայր անգիր ե արել աշըղի խաղի պես:

«ԱՐՈՒԹՅՈՒՆ ՅԵՎ ՄԱՆՎԵԼ»


1. Բնորոշեցեք այստեղ նկարագրված հինն ու նորը գրանց յուրաքանչյուրի շեշտված կողմը:

2. Ի՞նչպես եր Արությունը պատկերացնում իր դրությունը նոր ընտանիքում յեվ վոր եր նրա ձգտումը:


ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ


— Ահա մեր տան, մեր կացության պատկերը, — ասեց յեղբայրներից մեկը իր հյուրին։ — Ինչ վոր բաժանության խոսք ու զրույց ե յեղել մեր տան մեջ՝ ել վոչ մի որ հանգիստ չունինք։ Յեղբարքս իրար հետ են կռվում, մեր կնանիքն իրար հետ, յերեխեքն ու ծառաներն իրար հետ։ Կհավատաս, վոր ասեմ, մեր շներն ու տավարներն ել են սկսել կռվել իրար հետ, կարծես բաժանության հոտն առած լինին։ Մեկ խոսքով կռիվը, ծեծը, խռովությունը մեր տան մեջ դառել ե մի վարակիչ հիվանդություն։ Մեծ յերկյուղ ունիմ, վոր արյունով վերջանա այս ամենը, վորովհետև շատ խռոված ու անհանգիստ ե հոգիս, սրտի թրթռոց և քնահատություն ե յեկել վրաս, վոչ մեկին բան հասկացնել չի լինում, կարծես կախարդված լինին, կարծես մի նզովք, մի անեծք կա մեզ վրա, և պիտի կատարվի...


— Յես զարմանում եմ, ասեց հյուրը: Ձեր տունը միշտ յեղել ե մի որինակելի գերդաստան։ Ուրիշներին ել դուք եք խրատում, այդ ինչպես ե, վոր ինքներդ իրար խոսք չեք հասկանում։