թյուն ունեցավ գյուղական յերիտասարդի վրա։ Բիբս միջնադարից նա հանկարծ փոխադրվեց ժամանակի առադեմ աշխարհը։ Տգիտության մեջ խարխափող հետո նրան վիճակվեց ամբողջ վեց տարի ապրել Յեվրոպայի մալսարանական մթնոլորտում։ Մի հանգամանք , վոր ընդունակ որ տաշել֊հղկելու միջնադարյան Հայաստանից բերված անտաշ գրանիտը։
Ճիշտ ե, վեց տարին բավական չեղավ արմատապես հեղաշրջելու
Աբովյանի հոգեկան աշխարհը, միանգամայն ազատելու, նրան
Եջմիածնի կզերամիտ ազդեցությունից, փարատելու նրա միջնադարյան
նախապաշարմունքները, մի խոսքով կազմակերպելու նրա
մեջ նոր աշխարհայացք։ Սակայն Աբովյանը Դորպատից Հայաստան
վերադարձավ վորպես նոր մարդ, խմորված ժողովրդական վորոշ
սկզբունքներով, լեզվի ռամկավարացման գաղափարով, մանկավարժական
նոր յեղանակների պաշարով և քարացած կրոնի նկատմամբ
թեթև քննադատական տեսակետով։
Այդքանը բավական եր, վոր ժամանակի կղերականությունը և
աշխարհիկ կղերամիտ պահպանողականությունն ամբողջովին զինվեյին
յեվրոպականացած, «հավատից ոտարացած» Աբովյանի դեմ և
խափանեյին նրա ամենահամեստ ձեռնարկները մանկավարժական ու
կուլտուրական ասպարեզում ։ Վոչ առանց տատանումների Աբովյանը
դիմադրեց այդ խավար հոսանքին, դիմադրեց ավելի քան մի
տասնյակ տարի, բայց հետո վերջնականաեէս հուսահատվեց։ Դիմադրության
ամենախոշոր փաստը նրա աշխարհիկ վեպին ե՝ « Վերք
Հայաստանի »֊ն, մի կատարյալ ժողովրդական դրվածք, վորը պետք
ե հետագա աշխարհիկ գրականության զարգացման դառնար։
1848 թվին ամեն կողմից անհաջողության հանդիպելով, իր
փայփայած գործի — վեպի լույս տեսնելու հույսն անգամ չունենալով,
Աբովյանը լքվեց, հուսահատվե, ու մի որ անհետացավ։ Հավանական
ե ինքնասպանության դիմեց, մի միտք, վոր նրան շատ անգամ
տանջելիս և յեղել: Կարող եր նաև հուսահատ ու ցրված ժամանակ
պատահաբար, անզգուշ կերպով խեղդված լիներ գետում, քանի վոր
սովորություն ե ունեցել նա առավոտ-իրիկուն գնալ գետը լողանալու
(տես իր «Առաջաբանը»։)
Խաչատուր Աբովյանը հայ առաջին աշիւարհիկ վիպասանն ե։ Իր
վեպին տվել ե վոչ միայն աշիւարհիկ բովանդակություն , այլև գրել
ե հասկանալի ռամկական լեզվով։ Աբովյանի ժամանակ ժողովրդական
կամ աշխարհիկ լեզվով վեպ գրելը վոչ միայն շնորհքի արդյունք
եր, այլև հերոսություն։ Նախքան գրելը Աբովյանը մի ամբողջ