Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/136

Այս էջը սրբագրված է

ու հարուստ չեն լինիլ, ամենքն ել մի տան զավակների պես կըլինեն։ Ավելի լավ ե հաշվել յեղած հանգամանքի հետ: Թող աղքատ լինենք, միայն մենք մեզ համար ինքնուրույն ե անկախ լինենք և ապրենք ընկերական համերաշխությամբ և փոչ յեղբայրական սիրով, վոր այլևս գոյություն չունի։


1. Գտեք գյուղաակն նահապետական ընտանիքի կազմալուծման պատճառները:

2. Վորպիսի նոր յերեվույթներ եյին մուտք գործե գյուղական կյանքում: Ին՞չ չափով քաղաքն ազդել ե գյուղի վրաձ:

3. Վո՞րն ե հեղինակի տեսակն — հասարակական — նրա շեշտած ընկերական համերաշխությունը:


ՃԱԽԱՐԱԿ


* * *


Մանիր, մանիր, իմ ճախարակ,
մանիր սիպտակ մալանչներ,
մանիր թելեր հաստ ու բարակ,
վոր յես հոգամ իմ ցավեր։

Մանիր, մանիր, իմ ճախարակ,
մանիր սիպտակ փաթիլներ,
մանիր թելեր հաստ ու բարակ,
վոր յես հոգամ իմ ցավեր։

Ձեթ եմ ածել ականջներդ,
նոր շինել եմ շրտըվիկ,
դեհ, շուտ շարժիր լայն թևերդ,
վոստեր շինիր սրուլիկ։

Չըվալ չունինք, չաթու չունինք,
վոչ սամոտեն, վոչ պարան,
այսպես աղքատ դեռ յեղած չենք,
կարվել ե ամեն բան։

Մանիր, մանիր, իմ ճախարակ,
լիսեռնիկդ պատիր,
մանիր թելեր հաստ ու բարակ,
իլիկիդ վրա փաթաթիր։

Դեռ հարս եյի, վոր գործեցի,
քանի կարպետ խալիչա,
բայց դրանցից շուտ զրկվեցի,
հիմա չունիմ մի քեչա։

Տիգրանիկս գուլպա չունի,
հանդ ե գնում վոտաբաց,
գաբրիելս չուխա չունի,
միշտ անում ե սուգ ու լաց:

կարմիր որս յերբ սևացավ
և պարտք մնաց թեև քիչ,
պարտատիրոջ սիրտն ել սևցավ—
յեկավ տարավ ամեն ինչ։


Մանիր, մանիր, իմ ճախարակ,
մանիր սիպտակ քուլաներ,
մանիր թելեր հաստ ու բարակ,
վոր յես հոգամ իմ ցավեր։