Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/137

Այս էջը սրբագրված է

Ս. ՇԱՀԱԶԻԶ


ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ

(1841-1907)


Սմբատ Շահազիզը ծնվել ե 1841 թ. Աշտարակ գյուղում։ Վեց տարեկան հասակում զրկվում ե հորից։ Գրագիտություն սովորում ե քահանայի մոտ։ 1852 թ. ուղարկվում ե Մասկվա Լազարյան ճեմարան։ Ավարտում ե 1862 թ. թե գիմնազիական բաժինը և թե լսարանները։ Ապա թողնվում ե ճեմարանում իբրև ուսուցիչ հայոց լեզվի և գրականության։ Մանկավարժական ասպարեզը թողնում ե 35 տարի ծառալելուց հետո։ Մեռնում ե 1907 թ.: Ծանրաշարժ եր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու, զգույշ։ Ամբողջ 55 տարվա բացակայության միջոցին մի անգամ ե միայն այցելել իր ծննդավայրը։


Գրական գործունեյությունն սկսվում ե 1862 թ.։ Բեղմնավոր շրջանը տևում ե ընդամենը միքանի տարի։ Այդ տարիներում տալիս ե այն, ինչ վոր կազմում ե Ս. Շահազիզի ամբողջ գրական բովանդակություեը։ Իր կյանքի հետագա 42 տարիներում գրում ե ընդամենը վոտանավոր, վոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա տալիս ե նաև միքանի հրապարակախոսական գրվածքներ։


Սմբատ Շահազիզը բուրժուական լիբերալիզմի որգան «Հյուսիսափայլի» հետևողներից եր, բայց շատ չափավոր, յերբեմն շատ աջ: Այն, ինչ վոր «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով եյին ուսուցանում, Սմբատ Շահազիզը խորձում եր քարոզել բանաստեղծական դրվածքներով։ Նոր զարթնող բուրժուազիան նույնացվում եր ազգին։ Ազգ, հայրենիք, փոքր վերակազմված յեկեղեցի—ահա Շահազիզի բանաստեղծության առարկան։ Թույլ եր նրա կարողությունը, կարճ նրա արվեստի շունչը: Նրա վոգևորության ուժ տվող աղբյուրներ յեղել են ռուսական և յեվ-