րոպական միքանի գրողներ։ Այդ ազդեցությունն այնքան մեծ եր, վոր գրելիս նա չե կարողացել սահման անցկացնել դրսից կրած ազդեցության և իր ինքնուրույնության միջև: Այդ պատճառով նրա ինքնուրույն աջողված գործերը, ինչպես, որինակ՝ «Ազնիվ ընկեր» կամ «Յերազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են, քան ինքնուրույն գործեր։
Շահազիզը շատ ե ազդվել Բայրոնից. դա անկասկած ե։ Բայց
շնորկիվ իր համեստ կարողության, մեծ բանաստեղծի ազդեցության
վայել գործ չե կարողացել հյուսել իր հայրենի իրականությունից:
Նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ ե
դրված։ Բայց դա յուրահատուկ մի «բայրոնիզմ» ե, սոսկ արտաքին,
ձևական, վոր «համաշխարհային վշտի» հետ վոչ մի կապ չունի։
Հերոսի—Լևոնի վիշտը հայ ազգասերի վիշտն ե, վոր յերբեմն խիզախ
մտքեր ե արտահայտում բռնակալության դեմ։
Հեղինակի աշխարհայացքը տարտամ ե ու սահմանափակ։ Յեթե,
որինակ, իր բանաստեղծի շնորհքին նա միացներ Նալբանդյանի
մտավոր հորիզոնն ու թափը, կասկած չկա, վոր «Լևոնի վիշտը» այլ
արժեք կունենար։ Համենայն դեպս, պոեմի մեջ նկարագրվածը ժամանակի
հայ իրականության արտահայտություններից մեջն ե, գրական
մի դոկումենտ։
Շահազիզն իր մյուս վոտանավորների մեջ յերգել ե սեր, բնություն,
հայրենիք։ Լեզուն անկանոնություններից զուրկ չե, բայց
այն ժամանակվա համար պետք ե համարել արդյունք զգալի առաջադիմության։