թյուն ե ապրել: Ժողովրդիին ծառայելու նրա վառ տենրվել եր ասիական շրջապատի դիմադրությանը և ստեղծել հոգեկան ծանր տագնապ։
«Վերք Հայաստանի »֊ի առաջաբանը մի դոկումենտ ե, ուր
վառ գույներով ինքը հեղինակը նկարագրում ե իր ապրած հոգեկան
վիճակը։ Դորպատումնա ծանոթացել եր հունական , հռոմեական
կլասսիկ գրականությանը, գերմանական «Շտուրմ ունդ Դրանգ» շրջանի
հոյակապ գործերին և կատարելապես հուսահատվել, տեսնելով
հայ գրական ամայությունը։
Հայերեն բոլոր գրվածքները յեկեղեցական հին կամ պատմական-յեկեղեցական
եյին, լեզուն անհասկանալի գրաբար ։ Ժողովրդական
կյանքը, , մարդը էր ապրումներով, իէ խոսքով՝ կենդանի
իրականությանը կատարելապես բացակայում եք հայ գրականության մեջ :
Այս յերևույթը խոր տխրությամբ արձանագրում ե Աբովյանրը,
ցավելով, թե ինչպես անթիվ աղետներ տեսած, հոգեկան ծանր
ապրումներ ունեցած հայ ժողովրդի գրագետները միայն յեկեղեցական
բաներ են գրել, արհամարհելով կյանքը և կենդանի մարդուն։
Աբովյանի աչքից չե վրիպել , սակայն , այն հանգամանքը, վոր
հայ ժողովուրդը սիրահար ե աշուղական յեարգերի , զանազան կեն.
գանէ պատմ ուէէյուններէ , վորովհետև նրանց լեզուն հասկանալի յե
յեղել և նյութն ել կյանքից վերցրած։
Յեզրակացությունը պարզ եր. պետք եր գրել ժողովրդական
լեզվով, նյութ ունենալով աշխարհիկ կյանքը։
Սակայն յեկեղեցին և նրա հոգևոր նվիրապետությունը նստել
եր գրականության վրա վորպես մի ծանր ժայռ, և Աբովյանի նման
բողորոքները պետք ե անհավասար , անողոք կռիվ մղեյին նրա դեմ
կամ հաշտվեյին նրա հետ, կամ ճխլվեյին նրա սպանիչ ծանրության
տակ։
« Եսպես բաները մտաբերելով,—գրում եր նա,—որս ու ումբրս
մաշվել եր: Շատ անգամ ուզում եմ գլուխս մահու տամ։ Գժվածի
պես ընկնում եյի սար ու ձոր, ման գալիս , մտածում, ել յեդ սիրտս
լիքը տուն գալիս»։
Աբովյանի կրած վողբերգությունը մասամբ միայն լուծվում ե
«Վ. Հ.»֊է»-ով։ Մասամբ միայն։ Իր բոլոը ապրումները, բոլոր տանջող
մտքերը և Ժողովրդական կյանքի մի վողջ եպոպեյը նա ամփոփում ե
«մի շնչով» գրած վեպի մեջ: Դրանով, սակայն, չե լուծվում ամբողջ
խնդիրը. տեսնում իր այնքան փայփայած գրվածքի տպագրությունը։
Գրական աշխատանքը կարող եր բավարարել նրան այն