Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/141

Այս էջը սրբագրված է

Գլուխ 1

ԼԵՎՈՆԻ ՎՇՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


* * *


Թև ով եր Լևոն, և ինչ նորա ցեղ—
ձեզ ասելու չեմ,— այդ ավելորդ բան.
մի հին հայ տանից, և այն վոչ շքեղ,
ծագում եր Լևոն։ — Այսքան բավական:
Տխուր, միակերպ անցանում եյին
Լևոնի որերն. սրտառուչ զրկված
հարազատներից, տվել եր վշտին
աճելով աճել, աշխարհից փախած։
Բայց հարազատք, արժան ե ասել,
չկարծեմ, վոր վիշտն Լևոնի սրտի
կարողանային մի որ փարատել.—
ո, շատ կարձր ե սիրտն այդպես մարդի,
Նա կյանք չեր վարում ճգնավորական.
և միշտ խնդրելով խոսք ու զրույցներ,
պատրաստ եր մեկնել ձեռն մտերմության, —
բայց ընդդեմ եյին դորան շատ փորձեր։
Վոչ մեծ հանդեսներ, վոչ այլ խրախճանք
կարող չեր նորան հաղորդել ծիծաղ.
նա վորոճում եր մի ներքին վարանք,
ի՞նչպես կարող եր լինել նա ուրախ։
Յեվ ցրտասառույց խավար դագաղի
յերբեմն ճակատին ալեկոծվում եր,
և կծու խայթը ներքին տանջանքի
խաղաղ րոպեքը թունավորում եր։
Վոչ վոք չգիտեր հարցանել նորան.
ինչ ե պատճառը այդ դառն դրության.
և համր կուրծքից վոչ ձայն, վոչ հնչյուն
չեր գալի վշտի բացահայտություն։
Բայց թե խորամուխ հայացք ձգեյին,
փոքր առ փոքր նշմարանք ցավի
գուշակում եյին, վոր նա վշտակիր
սգում ե կորուստն հարազատ ազգի։
Նա տեսանում եր, վոր անորինակ
վոգևորությամբ ներշնչած ցեղեր,
կյանք են նվիրում վորպես նահատակ,
մահաբեր դաշտը ծածկում են զոհեր։
Նա տեսանում եր և իտալական
շաղկապյալ սիրո միությամբ կնքած
հաջողակ գործը, և գարիբալդյան
զենքի հաղթություն, այնքան հռչակված։