Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/142

Այս էջը սրբագրված է

* * *


Փրկության Քրիստոսն հորդորիչ ձայնով
ընթացավ ահա ազգերի միջին.
զարթեց բեռնավորն նորոգված վոգով-
վողջուսեց սիրով հասարակ գործին։

Փայլում ե դրոշն մեծահոգության,
թափվում ե արյուն հայրենասիրի.
իրավունք, պատիվ, նշանք ազգության
վերականգնում են վորպես մի կաղնի։

Ով ձայն աստծո. —և աշխատյալներ
գալիս են հանգչել մեծ վաստակներից.
յերկրպագություն. դափնի պսակներ
բերում են նոցա ամենայն կողմից։

Լուսավորություն, վորպես արեգակ
հարազատ հողի յերկնակամարին,
սկսում ե սփռել ճառագայթարձակ
և ուսում, և կյանք, և բաղդ մեծագին։

Յեվ բռնությունը—այդ վատթար գազան,
անգութ կորստի գրկում ե հարված,
մոլի իշխաններ և վոգեկործան
բարձը գահույրից գլորում են ցած։


Գլորվում են ցած, և այդտեղ դոցա
պատրաստ ե դամբան արհամարհանքի.
ազատ ճանապարհ բացվում ե ահա
և մարդու հոգու, և մարդու մաքի։

Բայց հայոց ազգը-տխուր անապատ...
անբույժ նետերով խոցված վիրավոր.
խավար, նյաթապաշտ, յերկչոտ և վհատ,
սիրող չարություն և փառք անցավոր։

Ահա վորպիսի մտածություններ
խոր շարժում եյին Լևոնի հոգին.
նա մինչև անգամ միջոց չգիտեր,
վորով ձեռնտու լիներ յուր ազդին:

Յեվ սորա համար առավ նա յուր ձեռն
այս մինակ հնարս. վորոշեց ջրել
թյուր սկըզբները այն կորստաբեր,
վորով հայի կյանքն ի սպառ եր խախտվել։