Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/145

Այս էջը սրբագրված է

* * *


Դու կորցրեցիր այն րոպեյից
բախտի ժպիտը, յերբ Հայաստանի
փշրեցավ փառքը քո հատուկ ձեռից,
և կգտանես , յերբ նորից կանգնի:

Ոհ, մի՛ խնդրիր ինձ , իմ դևն-թախծություն-
ուտում ե հոգիս այնպես կատաղած,
անմիտ պատանի, ի՞նչ ուրախություն,-
հայի սրտի մեջ դժո՛խք ե ծածկված։

Ասաց այս Լևոն.աչքերը ձգեց
դեպի արևելք, մի խոր ա՜խ քաշեց.
այն կայծակնահար վերքի նշան եր,
վոր դեպ Հայաստան նորան գրավում եր։

Նա վշտանում ե, բայց վշտի հարված
վոչ վոքի աչքին տեսանելի չե.
և այդ գաղտնի դևն, աղեղը լարած,
հանապազ նորան առաջնորդում ե։

Նորա ներքին կյանք- թախիծ տրտմության:
Մտքի շարժմունքը- ալեկոծ մի ծով.
ուրախության դուռն կնքած հավիտյան,
այլ փչելու չե նորան գարնան հով։

Նորա մատաղ սիրտ, վոր յերբեմն պայծառ
ծաղկում եր վորպես պարտեզ նազելի,
խեղդված կուրծքի մեջ քամում ե իսպառ
վարձության բաժակ, վոր նորից լցնի։



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲնՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՌՆԱՎՈՐԻ

ՎՈՏՆԵՐԻ ՏԱԿ

* * *


Արդարև տեսանք մեք բուն Հայաստան,
և Լևոնի հետ ահա ճեմում եմ...
Բայց, յեղրայր, գիտե՞ս, տխո՜ւր տեսարան,
յես մի խորին ցավ իմ մեջ զգում եմ։

Յես ման եմ գալի իմ ցավից խեղդված,
բայց գարնանազարգ տեսքը բնության
փայլում ե այստեղ հրաշքով պսակված։-
Գիովասանե՞մ քեզ, կանաչ Հայաստան։

Զմայլի՛ր, ըզմայլի՛ր, իմ միակ ընկե՛ր,
վորքա՜ն շքեղ ե բնակարան հայի,-
զարմանալի չե, վոր նախնիքը մեր
կարծեցին լինել դրախտն Յեդեմի։