Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/146

Այս էջը սրբագրված է

* * *


Թե կամիս տեսնել արարչապետի
հրաշագեղ գործը ու ճարտարություն, —
յեկ հայոց աշխարհ, առաջին որի
նա կառաջարկե քեզ գեղեցկություն։

Ինչ ակնահաճո տեսարաններով
առատաբաշխած են դաշտավայրեր,
ինչ վոսկենկար բուսականներով
խնկահոտում են այստեղ հովիտներ։

Կախված ե գոհարն—վողկույզ խաղողիդ
ծորում ե հյութը սաթի շիթերով,
և սիրուն թռչնակ մի գաղտագողի
հյուսում ե բունը այստեղ մեծ հոգսով։

Փայլում ե դեղին կարմրագեղ ծիրան,
քողարկված կանաչ թփերի հովով.
լցված ե այստեղ ներդաշնակության,
նոր այր ավետող կաքավի յերգով։

Վառվում ե չքնաղ, վոսկեփայլ նուռը,
վորի նեկտարով արձակվում ե լայն
թաթար խաների դրախտի դուռը,
յերբ անուշ բուրմամբ ծխվում ե կալիան:

Հոյակապ աշխարհ այստեղ վառ սալոր,
այնտեղ սերկևիլ խոնարհած յերկիր,
տերևի տակից ժպտում ե խնձոր,
մի թուշը վոսկի, մյուսը կարմիր:

Յես յերգ եմ յերգում, գոհ ե իմ հոգին.
մեղմ խոխոջում են անհոգ առուներ.
ինձ նկարում և նոցա ապակին
վառ այգեստանի քաջառողջ բերքեր։

Հեռու յե մահը, յես կյանք եմ շնչում.
շարժվում են վարդեր կանաչ վոստերով,
և հոտ են բուրում, և խունկ են ծխում,
չքնաղ տեսարան ինձ ընծայելով։

Թե Յեվրոպայի բոլոր մեծագնի
պատրաստած յուղերն և ոծանելիք,
և անույշ ջրերն այն ախորժելի,
թափեյիք այստեղ, այս չնաշխարհիկ

վարդերի վերա, — ով յես չեմ ստում,
վոր սողա ամբրոս, սոցա վառ վոգին
հետք թողելու չեր մի ակնթարթում.
ինքը բուրվելով կմտներ ձեր հոգին։

Վորպես մի աղջիկ նորաբույս կյանքով,
կգրավեր նա ձեզ անույշ հոսանքով.