Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/147

Այս էջը սրբագրված է


* * *


այն պայծառ, աղջիկ, վոր շատ կաթոգին
վոգեշնչում եր սիրածի կողքին։

Իզուր ե, իզուր, թե խոսքով հարմար
ցանկայի նկարել բյուրեղ ջրվեժներ,
վոր ադամանդյա կապելով կամար,
սրսկում են այստեղ գալարուն մարգեր։

Բյուր պտուղների հաջողակ խառնված։
Բյուր ծաղիկների բյուր գունով հյուսված։
Թե արձակ հովիտ, թե ամայի ձոր
և ամեն տեղ այդ զարդեր մեղրածոր։

Ով վերին աստված, դու պարգևել ես
առատ ձեռներով այսքան բարություն,
բայց ինչու, անհաս, դու խնայել ես
պարգևել սոցա և ազատություն։

Ինչու ամեն թուփ, թեև խիստ դալար,
դողում ե, կարծես, վոսոխի ձեռից.
խեղճիկ՝ ծածկվել ե նորա վոսկե դար,
խեղճիկ՝ դողում ե նա արտասուքից։

Այս Ասիան ե ի րավունք մարդի
վոտի տակ ձվված և վիրավորված,
նորա իշխողը խավարը բանտի.
նա մեռելությամբ միշտ դատապարտված։

Այստեղ մեծավորն քայլում ե ազատ
հպատակների սրտերի վերա.
թշվառ ժողովուրդ, խոնարհած ճակատ,
սպասավոր ե հաճույքին նորա։

Անհաս ե ձայնը մարդասիրութեան
կեղտի մեջ սնած հին Ասիային.
մութք չունի նշույլ լուսավորության,
և Յեվրոպայի անանց ե հոգին։

Պատկառելի կին, մայր մեր նետահար,
այրիության մեջ անպատիվ յեղած.
աչքերում արյուն, մազերն անհարդար,
ապտակակոծ ե, անբույժ խոցոտված։

Մի վեր կաց, կանգնիր, աշխարհ Հայաստան
մի թափ տուր ուժով, թող ճեղքվին կապանք,
ահա քեզ արյուն իմ նվիրական,
թող ցողին դաշտերդ փրկության հոսանք։

Շնչեց փոթորիկ,- ոտար ալիքներ
յեկան, խեղդեցին քո կյանքի տապան.