Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
(1829-1866)
(Կենսագրական)
Նալբանդյանը ծնվել ե 1829 թվին Նոր—Նախիջևանում ուստա
Ղազարի ընտանիքում: Նախնական կրթութիւնն ստացել ե մի տիրացվի
մոտ, ապա հայկական Գաբրիել ք. Պատկանյանի (Ռափ
Պատկանյանի հոր) ուսումնարանում։ Վերջինիս մոտ նա ցույց տվեց
մեծ առաջադիմություն, և տեր-Գաբրիելն առանձին ուշադրություն
դարձրեց Միքայելի վրա, վոր հետագայում արժանավոր հոգևորական
դարձնի նրան։ Նալբանդյանին, սակայն, վիճակված եր այլ ասպարիզում
գործել և դառնալ հոգևորականության հակառակորդ
բանակի գործիչ։
1848 թվին նա մտավ հասարակական մի պայքարի մեջ ուղղված
աղա Հ. Խալիպյանի դեմ, վորը սեփականացրել եր յեկեղեցական
գումարներն ու չեր կամենում հաշիվ տալ: Պայքարը բուռն
կերպարանք ստացավ, և Նալբանդյանը դարձավ աղայի ըմբոստ
հակառակորդներից մեկը։ Եջմիածնի թելադրանքով Նալբանդյանը
ճանաչվեց խռովարար և կանչվեց Եջմիածին արժանի պատիժը
կրելու համար: Նալբանդյանը չգնաց, այլ հրաժարվելով կոչումից,
անցավ Մասկվա և Պետրոգրադ գործունեյության ավելի լայն ասպարեզի
համար պատրաստվելու։ Անսպառ յեռանդի տեր նա մի
առանձին թափով Նվիրվում ե ինքնակրթության և համեմատաբար
կարճ ժամանակում ձեռք բերում Լազարյան ճեմարանում ուսուցչության
իրավունք, նախապես քննության յենթարկվելով Պետր.
Արևևլյան լեզուների Ֆակուլտետում։ Եջմիածնի հալածանքը շարունակվելու պատճառով Նալբանդյանի ուսուցչությունը ճեմարանում
տևում ե միայն մի տարի։