բան տվեց հայ գրականությանն ու մտքին. քանակով քիչ վորակով շատ։
Հերցենն իր մի նամակի մեջ գրած գործիչ Սերնո—Սալավյովիչին՝
Միքայել Նալբանդյանին անվանում ե դործին անշահորեն,
միամտորեն, մինչև սրբության աստիճան նվիրված անզուգական
հոգի: Իսկ Բակունինն իր յեղբոր կնոջը գրում ե. «Նալբանդյանը
մի վոսկի անձնավորություն և, ամբողջովին հոգի և անձնվիրություն.
Տուրգենեի մեջ բացակայում ե այն սուրբ պարզությունը,
վորն ունի Նալբանդյանը»։
Նալբանդյանը մեռավ 1866 թվին, մարտի 31—ին, թաղվեց
Նոր—Նախիջևանի Ս. Խաչ վանքի բակում։
Մ. Նալբանդյանի գործունեյությունը կարելի յե յերկու շրջանի
բաժանել. առաջին շրջանում նա հանդես ե գալիս իբրև մի չափավոր
ազգային գործիչ յերկրորդում—հեղափոխական, կապված
ռուսական հասարակական լայն շարժման հետ։
Նալբանդյանը միանգամայն բացասական վերաբերմունք ունի
դեպի բուրժուական «մարդասեր» լոզունգները և հեգնանքով և
նայում նրանց մեծադղորդ ազատություն, յեղբայրասիրություն և
հավասարություն բառերի վրա։ Դրանք բոլորը նա դատարկ հնչյուններ
ե համարում քանի վոր չե լուծվել այն տնտեսական խնդիրը,
վոր մահու և կյանքի խնդիր ե։ Նալբանդյանը չի ընդունում բուրժուական
տիրող քաղաքականությունը և սպասում ե, վոր այն կանուխ թե
ուշ սոսկալի փոթորիկներով պիտի լուծվի:
«Վոչինչ բռնություն, վոչինչ պահպանողական համակարգություն,
վոչինչ ընդդիմադրություն վորևիցե կողմից չե պիտի կարողանա
փակել նրա առաջքը, թեև այս որ հալածական և աքսորական
են այդ ապագայի մարգարեքը և առաքյալըք», — գրում ե նա
իր հայտնի տրակտատի մեջ։
Դառնալով հայ կյանքոն, հայկական մասսայի խավար ու մռայլ
իրականության վրա Նալբանդյանը չե կարողացել նայել առանց
դառնության ու սրտի խորին ցավի։ Նա սիրել ե հայ ժողովուրդը,
բայց սիրել ե վոչ մոլեռանդորեն, վոչ վորպես շովինիստ։ «Ազգությունը
կույր ֆանատիկոսություն դարձնելու կամք չունենք, — ասում
ե նա,— հերիք և վորչափ կույր և ֆանատիկոսական ազգությունը
ունի իր յեսական կողմերը. հերիք ե, ասում ենք, վոր ազգություն
իր մի շամփուր խորովածի համար մորթում ե մյուս ազգության
յեզը»:
Նալբանդյանը գրել ե բանաստեղծություններ, քննադատականներ,
ուսումնասիրություններ և հրապարակախոսական հոդվածներ:
Այստեղ դնում ենք նրա վոտանավորներից միքանիսը: