ՅԵՐԳ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
* * *
Ազատն աստված այն որից,
յերբ հաճեցավ շունչ փչել,
իմ հողանյութ շինվածքին
կենդանություն պարգևել,
յես անբարբառ, մի մանուկ.
յերկու, ձեռքս պարզեցի
և իմ անզոր թևերով
ազաաություն գրկեցի։
Մինչ գիշերը, անհանգիստ,
որորոցում կապկապած,
լալիս եյի անդադար,
մորս քունը խանգարած,
խնդրում եյի նրանից
բազուկներս արձակեր
յես այն որից ուխտեցի,
ադատությունը սիրել:
Թոթով լեզվիս մինչ կապերը
արձակվեցան, բացվեցան,
մինչ ծնողքս իմ ձայնից
խնդացին ու բերկրեցան,
նախկին խոսքս, վոր ասեցի՝
չեր հայր, կամ մայր, կամ այլ ինչ
ազաաություն, դուրս թռավ
իմ մանկական բերանից։
«Ազաաությո՞ւն», ինձ կրկնեց
ճակատագիրն վերևից.
«ազատության» դու զինվոր
կամիս գրվել այս որից։
Ո՜հ, փշոտ ե ճանապարհդ,
բեզ շատ փորձանք կսպասե.
ազաաություն սիրողին
այս աշխարհը խիսա նեղ ե։
-Ազատությո՜ւն, գոչեցի,-
թող վորոտա իմ գլխին
փայլակ, կայծակ, հուր յերկաթ,
թող դավ դնե թշնամին,
յես մինչ ի մահ, կախաղան,
մինչև. անարգ մահու սյուն
պիտի գոռամ, պիտի՝ կրկնեմ
անդադար Ազատություն։