Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/156

Այս էջը սրբագրված է

ԲԱՆԱՍՏԵՂԾ

(նմանություն Պուշկինին)


* * *


Քանի բանաստեղծն չունի մուսայիս
մի բան յերգելու հատուկ հրաման,
նորա քնարը միշտ մունջ ե մնում,
ինքը անհոգի, անզոր ու անձայն։

Բայց յերբ յերկնքից կփայլե հոգուն
անաղոտ լույսը պայծառ, արևին,
նա կմոռանա բոլոը աշխարհը,
այլ չի պատկանիլ նա այս աշխարհին:

Գրիչը ձեռին թղթի դաշտումը
կվազե արագ, ինչպես յեղջերու,
վոչ վոք չե կարող նորա հակառակ
իզուր փորձ փորձել կամքը կոտրելու։

Նա այն ժամանակ սուր ունի հատու,
կրակ ե թափում այրող բերանից.
մուսան նորանով խոսում ե մեր հետ,
սիրտ ե զմայլվում նորա յերգերից։

Նա այն միջոցին վոչինչ այլ բան չե,
բայց յեթե թարգման մուսայի խոսքին,
նորա ասածը, վոր նա լսում ե,
մեզի բաշխում ե զինչ գոհար անգին։

Վոչինչ դատավոր, վոչինչ իրավունք
չեն այնքան սուրբ, ճիշտ, ջինջ, քան հայելի,
վորքան դատաստան բանաստեղծ հոգուն
մի բան ասելում՝ թե չար, թե բարի։

Վողջ մին ե նորան՝ յեթե թագակիր,
յեթե սոսկական քաղաքացի լոկ.
պատճառ՝ ուղիղը խոսելից հետո
պետք ե սպասել դառնալու մերկ, բոկ։



ԱՊՈԼԼՈՆԻՆ


* * *


Դու, Ապոլլոն, վոր տվիր
ինձ այս քնար հոգեմաշ,
այո, գոհ չեմ քեզանից.
տրտնջում ե և աշխարհ,
իբրև պատիժ ինձ տվիր,
տրտում սրտիս մխիթար,
թե զգալով չարչարվիլ
ու չքանալ վայրաբար։
Առ նրան հետ, ինձ պետք չե,