Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/157

Այս էջը սրբագրված է

* * *


տուր ուրիշի, ում կամիս.
քեզ մի անգամ ասել եմ,
հիշիր, յեթե միտք ունիս։
Կյանքիս գարունն ե անցել,
ինձ ուշացած ե քնար,
ոտար աշխարհ պանդխտել
ինձ մնում ե վշտահար։
Բայց դու, վոր քեզ, մարդ տկար,
աստված գանչեց ու խնկեց,
մի կարծեր, թե միջաբեկ
պիտ պաղատիմ դեպի քեղ։
Տես կընդունիմ կամակար,
թե բաղդ անգութ, վոխերիմ
մատռվակե թույն, լեղի
յուր սափորից ինձ բաժին։
Բայց վոչ յերբեք պիտ սողամ
վոտքիդ տակում, ինչպես շատ
մարգիկ, վոր չեն իմանում,
թե եյակներ են ազատ։



ԱՆՑԱԾ ՈՐԵՐ


* * *


Անցած որերի,
անցած ժամերի
դու հիշատակներ,
ինձ ես հիշեցնում...
Կյանքիս որերը
մրրկի նման
թռան գնացին
յես ծերանում եմ,
արծաթաջրած
մազերի թելեր
իմ գլխի վրա
վորոշ փայլում են։
Անցան իմ որեր,
իսկ յես ընդունայն
կյանբս վատնեցի.
իմ պարզամտությամբ
յես աշխարհ ամեն
իմ պես կարծեցի։
Եհ, քարը ձեր գլխին,
որդիք կորստյան...[1]


  1. *)Այս բանաստեղծությունը գրված ե մատիտով Նալբանդյանի ծոցի տետրում, վոր կցված ե Սենատական գործի IV հատորին: Առաջին անգամ տպվեց 1923թ. ընկ. Ա. Կարինյանի «Պայքար» պարբերաթերթի N 12-13-ում: