Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/158

Այս էջը սրբագրված է

Գ. ԴՈԴՈԽՅԱՆ

ԾԻԾԵՌՆԱԿ


* * *


Ծիծեռնավ, ծիծեռնակ,
դու գարնան սիրուն թռչնակ.
դեպի ուր, ինձ ասա,
թռչում ես այդպես արագ։

Ա՜խ, թռիր, ծիծեռնակ,
ծնած տեղս՝ Աշտարակ.
անդ շինիր քո բունը
հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
հայր ունիմ սգավոր,
վորմիակ իր վորդուն
սպասում ե որե որ:

Յերբ տեսնես դու նրան,
ինձնից շատ բարև արա,
ասա՝թող նստի լա
յուր անբաղտ վորդու վրա:

Դու պատմե, թե ինչպես
աստ անտեր ու խեղճ եմ յես,
միշտ լալով, վողբալով՝
կյանքս մաշվել, յեղել ե կես:

Ինձ համար ցերեկը
մութ ե շրջում արեգը,
գիշերը թաց աչքիս
քունը մոտ չի գալիս։

Ասիր, վոր չի բացված
թառամեցա միացած,
յես ծաղիկ գեղեցիկ,
հայրենի հողից զրկված։

Դեհ, սիրուն ծիծեռնակ,
հեռացիր, թռիր արագ
դեպի հայոց յերկիրը
ծնած տեղս — Աշտարակ։