մթնոլորտ։ Այս յերկու հակադիր միջավայրերի արդյունք եր Աբովյանը։
Նա չազատագրվեց Եջմիածնից, բայց չմնաց նաև նրա տիրապետող ազդեցության տակ։ Նա մնաց արևելյան ավատական, ֆեոդալական հասկացողությունների և բուրժուական նոր ստեղծված սկզբունքների և մտածողության արանքում։
Հակադիր մտքերի, հակասական դրությունների մի ամբողջ շղթա յե և նրա կյանքն ու գործունեյությունը. մերթ լուսամիտ, մերթ կղերամիտ, մերթ կրոնական ծեսերը ծաղրող, մերթ կրոնամոլ, հայրենիքը բիբլիական դրախտի հետ կապող։ Մեկ ժողովրդասեր, մեկ միապետական։
«Յեվրոպա թե Ասիա ինձ անդադար ձեն եյին տալիս,— ասում ե նա,—թե Հայկա զավակն եմ յես, Նոյան թոռը, Եջմիածնա վորդին, դրախտի բնակիչը»․․․
Անցողական շրջանի ցայտուն, բայց յերերվող դեմք ե Աբովյանը, վոր հարկ ե տալիս թե հնին և թե նորին։
Աբովյանը գրել ե սկզբում գրաբար, ապա աշխարհաբար. գրել ե վոտանավորներ, առակներ և միքանի արձակ գրվածքներ։ Ունի Պարրոտի Մասիս բարձրանալու նկարագիրը, վոր «Հիշատակարան» վերնագիրն ե կրում։ Գրել ե «Ովսաննա» փոքիկ վեպը, «Ֆեոդորա» դրաման, վորոնք գրական արժեք չունեն։
Միակ արժեքավոր, դարաշրջան կազմող գրվածքը «Վ. Հ.»-ն ե։
Գրվածքի նյութն ե Յերևանի շրջանի հայ գյուղացիության վիճակը 19-րդ դարի առաջին քառորդում, յերբ հայության մի խիտ զանգվածը տակավին գտնվում եր պարսիկ ֆեոդալների տիրապետութեան տակ։
«Վ. Հ.»-ն կարելի յե բաժանել յերկու մասի։ Առաջինում հեղինակը տալիս ե Քանաքեռի, ավելի ճիշտ, բնական տնտեսության շրջան մաշող հայ նահապետական կենցաղի նկարագիրը, նրա խաղաղ առորյան։ Յերկրորդում—սարդարի բռնությունը, հայերի և պարսիկների ընդհարումն ու Աղասու հերոսությունը։ Գրքի այս մասում կարելի յե գտնել մեր հետագա հայդուկային գրականության բոլոր գլխավոր տարրերը։
«Վերք Հայաստանի«-ն մեզ առատ նյութ ե տալիս պատկերացնելու համար այն տնտեսական ու քաղաքական միջավայրը, վորի մեջ ապրել ե հայ գյուղացիությունը 19-րդ դարի առաջին տասնամյակներում։ Այդ շրջանում նա ունեցել ե բնական, փակ տնտեսություն։ Ամեն ինչ գրեթե նախնական հին յեղանակով իր պետքերի համար արտադրելիս ե յեղել ինքը, հացահատիկից սկսած