տեղ, հայերինը սովորում ե հայագետ Կարապետ Բելախյանի մոտ, միաժամանակ հաճախելով գիմնազիա։ Հազիվ եր ավարտել հինգդասյան գիմնազիան, հոր գործերն ստիպեցին նրան վերադառնալ Փայաջուկ և վարել իրենց տնտեսական—առևտրական ձեռնարկները։
Տաղանդավոր պատանու-համար, սակայն, առանց հետևանքի
չեր մնացել Թիֆլիսում ստացած կրթությունը։ Նա չկարողացավ
ամբողջվին կլանվել հոր գործերով։ Չկարողացավ նաև դառնալ
հասարակական դործիչ իր գյուղում։ Սկզբում փորձեց գյուղի հասարակական գործերով զբաղվել «նոր» հոսանք մտցնելու-համար,
բայց համապատասխան մոտեցում չունենալով գյուղին և նրա «մեծերին»
այլև իր անհաշտ ու մաղձոտ բնավորության շնորհիվ,
կատարյալ անհաջողության հանդիպեց։ Նա անձնատուր յեղավ ընթերցանության
դրական խնդիրների ուսումեասիրության, վորոնք
բավական ժամանակ եյին խլում նրանից։ Նա կարդում եր գլխավորապես
հայերեն և մասամբ ռուսերեն։ Յեվրոպական գրականությանը
նա ծանոթանում եր դարձյալ հայերեն կամ մասամբ ռուսերեն
թարգմանությունների միջոցով, ինչպես Հոմերոսի, Սոֆոկլեսի,
Վիրգիլիոսի, Վ. Հյուգոյի, Շեքսպիրի, Շիլլերի, Գյոթեյի և
այլն, վորոնց կնիքը յերևում ե նրա մի շարք գրվածքների վրա։
Առևտրական գործերով ճանապարհորդել ե Տաճկաստանում,
միաժամանակ ուշք դարձնելով հայ գյուղացիության նիստուկացին
և պատմական հիշատակարաններին։
Տեսնելով Վանը, Վարագա վանքը, Աղթամարը, Տարոնը՝ Րաֆֆին
տոգորվեց ազգային ռոմանտիզմով։ Նրա մեջ խոսեց այն տրամադրությունը,
ինչ Գամառ—Քաթիպան յերգել եր իր «Մայր
Արաքսի»—ի մեջ։
Առածին անգամ հայ կրթված յերիտասարդ վաճառականն զգաց,
գիտակցեց նոր կազմակերպվող հարազատ դասակարգի «ազգային
իդեալը» ու յերգեց «ազգային վիշտը», քաղաքական ինքնուրույնության
վաղեմի կորուստը։
Դիմելով պատմական Վանա ծովակին, նա իր մի վոտանավորով
վողբաց «փշալից անապատ» դարձած Հայաստանի վիճակը,
վոր «յերբեմն բուրաստան» ե յեղել.
- Միթե միշտ այդպես կմնա Հայաստան,
- փշալից անապատ, յերբևմն բուրաստան...
Նրա բանաստեղծական գրչի այդ առաջին արդյունքը — «Ձայն
տուր, ով ծովակ»—ը մի հուսահատ հարցումն եր «ծովակին», այսինքն
«հայոց ազգին», թե
- Արդյոք գալու յե մի որ, ժամանակ,
- տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ...