Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/161

Այս էջը սրբագրված է

Այդ հարցին նա պատասխանեց շատ ուշ, պատասխանեց իր մեծահատոր գրվածքներով, ցույց տալով նորաբողբոջ բուրժուազիային, թե վորոնք են Տաճկահայաստանի ազատության ուղիներն ու կռվի միջոցները։


Րաֆֆին Տաճկաստանից վերադարձավ իր ծննդավայրը մեծ դրական նյութերով ու հարուստ տպավորություններով։ Բայց յերիտասարդ վաճառականը, ապագա տաղանդավոր գրողը դեռևս կազմակերպված աշխարհայացք չուներ: Նրա առաջ, տակավին ցցված եյին մի շարք «ինչու»—ներ, վորոնցով նա դիմում եր «Վանա ծովակին»— հայ պատմական անցյալին ու ներկային, առանց գտնելու նրաեց պատասխանը։ Յեվ ահա անկազմակերպ յերիտասարդի վրա ուժեղ տպավորություն ե գործում Ստ. Նազարյանի «Հուսիսափայլը», վորը շատ վորոշ ու վճռական եր գրել բուրժուական լիբերալիզմի հիմնական սկզբունքները, սկսած հայերի պատմական միսսիայի հարցից, նրանց պատմական դերից Արևելքում մինչև լեզվի, կրոնի և այլ խնդիրները։


Րաֆֆին դարձավ «Հյուսիսափայլի» ջերմ հետևողը և իր առաջին գրական աշխատանքը Աղթամարա վանքի մասին զետեղեց այդ ամսագրում 1860 թվին:


Րաֆֆին կարդում եր ժամանակի գրեթե բոլոր հայ աչքի ընկնող պարբերականները. — Մասիս, Մասյաց աղավնի, Հյասիսավայլ, Կռունկ և Արծիվ Վասպուրականի, վորոնց միջոցով իրազեկ եր դառնում ժամանակի մտքի խմորումներին, միաժամանակ մշակում իր աշխարհաբար լեզուն։ Նա ձգտում ուներ նույնիսկ մի տպարան հիմնելու Պարսկաստանում և լրագիր հրատարակելու բայց նրա այդ ձգտումր գլուխ չեկավ: Իր միքանի գրական գործերը նա սկսել եր կարգավորել, մշակել: Նրա կենսագիր Ավթանդիլյանի ասելով, այդ ժամանակ գրեթե պատրաստ են յեղել «Փունջ»—ի յերկու հատորները, «Խաչագողի հիշատակարանը», «Կայծեր»—ը, «Սալբի»—ն և «Խլվլիկ»—ը:


Բայց խուլ միջավայրը, պարսկական հետամնաց գավառը չեր կարող ժամանակի բուրժուական առաջադեմ հոսանքին հարող Րաֆֆիի առջև բանալ զարգացման ուղիներ, վորպեսզի նա ընդունակ դառնար հասարակական ասպարեզ գրավելու և իր վերոհիշյալ գրվածքները հարկավոր չափով մշակելու, լույս ընծայելուt:


Նա դեռ գրող ջեր բառի իսկական իմաստով։ Հոր առևտրական գործերը և գյուղական տնտեսությունը, բավական մեծ ագարակն այս կամ այն չափով շարունակում եյին եյական դեր խաղալ Րաֆֆու կյանքում։ Յեվ ինչ կասկած, վոր նա կմնար ամենաշատը փորձված կամ նույնիսկ առաջադեմ մի վաճառական և գուցե դառնար յեր—