կրորդական մի գրող, յեթե նրա առևտրական տան գործերը կարճ ժամանակի ընթացքում հիմնավորապես չքայքայվեյին։
Շուտով Րաֆֆին սնանկանում ե։ Վտանգվում են նրա դրամական
կարողությունն ու առևտուրը, կալվածները գրավվում են,
և 1868 թվին նա ստիպված ե լինում տեղափոխվել Թիֆլիս։ Այստեղ
նրան միանգամից գրավում են հասարակական և գրական խնդիրները.
իր բարեկամին գրած նամակում Րաֆֆին հայտնում ե, վոր
թիֆլիս գալով նա անմիջապես շփման մեջ ե մտել «ուսումնական
և արի աշխույժ յերիտասարդներից բաղկացած մի նախանձելի
շրջասակի» հետ։ Բայց դա յերկար չի տևում։ Նա գնում ե
Թավրիզ հոր առևարական խորտակված նավը մի կերպ փրկելու
համար , բայց վերջնականապես հուսահատվելով՝ գալիս ե
Թիֆլիս։
Մնալով հացի կարոտ, այստեղ ստիպված ե լինում ծառայության
մտնել հին շորեր վաճառողի մոտ։ Նրա նյութական ծանր
վիճակը տևում ե մինչև 1872 թիվը, ) յերբ Գրիգոր Արծրունին հիմնում
ե «Մշակ» լրագիրը:
«Մշակի» հրատարակությամբ Րաֆֆու հասարակական դիրքը
միանգամայն վորոշվում ե։ Նկատելով նրա մեջ վիպական գրողի
ընդունակություն և միաժամանակ հանձին նրա ունենալով իր հոսանքի
մի համակիր ուժ՝ Արծրունին առաջ ե քաշում Րաֆֆուն և
ուղղություն տալիս նրա գրչին:
Հայ մամուլը , սակայն, ընդունակ չեր գրչի մշակլներին ապահռվել
ապրուստի միջոցներով։ Ուստի Րաֆֆին անընդհատ թղթակցելով
«Մշակին» միաժամանակ ստիպված եր մինչև 1877 թիվն ուսուցչություն
անել Թավրիզում, Ագուլիսում։ Միմիայն 1878. ին
նա ընդմիշտ հաստատվում ե Թիֆլիսում և ամբողովին անձնատուր
լինում գրական աշիւատանքին ։
Նրա անունը, իբրև տաղանդավոր և բեղմնավոր գրողի, վառ
հետաքրքրության առարկա յե դառնում նույն այդ 1878— 79 թվերին
ռուս—տաճկական պատերազմի տարիներին, յերր «Մշակում»
լույս ե տեսնում նրա «Ջալալեդդին» վեպը:
Կատարյալ հեղաշրջում ե առաջ բերում գրվածը հայ վիպական
գրականության մեջ։ Նա լայն ուղիներ ե գծում առաջին հերթին
հայդուկային գրականության հետագա զարգացման համար ,
մեծապես նպաստում ազատագրման նվիրված դավադրական յեղա-
նակների ծրագրման և ուժերի կազմակերպման հայ բուրժուական
մտավորական խյավերում։
Րաֆֆու գրիչը հետագայում դառնում ե ավելի բեղմնավոր,
տաղանդը հասնում ե զարգացման գագաթին, և նա իրար յետևից