Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/166

Այս էջը սրբագրված է

«ՋԱԼԱԼԵԴԴԻՆ»

Բովանդակություն

«Ջալալեդդին»—ի մեջ Րաֆֆին հանդես ե բերում իրար հակադրված յերկու պատկեր. հայ ժողովրդի ծանր կացությունը, վոր իրականություն ե. բողոք և ըմբոստություն այդ կացության դեմ, վոր յերևակայություն ե:


Ռուս—տաճկական պատերազմի շրջանն ե՝ 1877—8 թվին։ Տաճկահայը նկատվել ե ուուսասեր: Թյուրքիայի համար անվստահելի, տվել ե ռուսներին մի խումբ կամավորներ կովկասահայերից և դրանով բորբոքել թյուրքերի ու քրդերի կատաղությունը։ Նա ամենալավ առիթն եր թյուրք պաշտոնյաների ու քյուրդ շեյխերի համար՝ կողոպտելու, կոտորելու հայերին և նրանց ունեցածը հափշտակելու։ Շեյխ Ջալալեդդինի առաջնորդությամբ Աղբակի քսան չորս հայ գյուղեր հիմնահատակ են լինում, բնակիչները թալանվում: Զինված հրոսակների հանդեպ անգեն հայերը վոչինչ չեյին կարող անել, ուստի կամ կոտորվում եյին կամ փախուստի դիմում։


Պատերազմին ուղեկցող այս վայրենի տեսարանների նկարագրությամբ վերջանում ե վեպի իրական մասը։


Ապա սկսվում ե յերևակայականը։ Րաֆֆին ճանդես ե բերում իր գաղափարական հերոսին—Սարհատին, վորն իբրև հակահարված տիրող սարսափների՝ կազմում ե քաջերի «ավաակային» փոքրիկ խումբ ու բուռն դիմադրություն, թեև փոքր հետևանքներով, ցույց տալիս քուրդ ցեղապետի կազմակերպած արշավանքներին, ազատում մահվան դատապարտված հայ մի խումբ գերիների։ Անձնազոհ, քաջ տղամարդ ե Սարհատը։ Իր մեռնող հորն անիծում ե, թե ինչու նա միշտ հնազանդություն ե քարոզել, ստրկական վոգի պատվաստել բոլոր յուրայինների մեջ: Յեվ այժմ ուրիշների հետ միասին ինքն ել ե վայելում իր քարոզությունների դառն պտուղները:


Վերջում Սարհատի փոքրաթիվ խումբն ել ե փչանում, ինքը Սարհատն ել։