վոր ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով: Բայց իսկապես կախարդական վոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա գրված եյին մի—մի տող Ղորանի այն այեթներից, վորոնց զորությամբ մարդ ազատ ե մնում ամեն տեսակ չարից փորձանքից։
Վրանի մուտքը բաց եր: Դրսում գտնված բազմությունից մի—մի
մարդ անդադար ներս եր գալիս. նա դեռ շեմքի վրա չհասած,
չոքում եր, յերկրպագություն եր տալիս և այնպես չոքեչոք մոտենում
եր շեյխին, իր սուրը դնում եր նրա վոտքերի մոտ և
ձեռքը համբուրում եր, հետո ծերունին առնում եր քաշքուլի
միջից յեռանկյունի ձևով ծալած թղթերից մեկը և տալիս եր համբուրողին:
Նա առանց վոտքի վրա բարձրանալու, նույնպես չոքեչոք
հետ եր դառնում և դուրս եր գալիս վրանից:
Այսպես այցելուները անդադար մինը մյուսի յետևից, նույն
ծեսը կատարելով, ներս եյին գալիս ու դուրս գնում:— Ամեն մի
քաջ, իր սուրը շեյխի վոտների մոտ ձգելով, նվիրում եր նրան
և փոխարենը ստանում եր խորհրդական թղթերից մեկը, վոր անխոցելի
պետք ե պահեր նրան թշնամու զենքերից: Յեվ աձս պատճառով
վրանից դուրս յեկածին պես, նա իսկույն մի շորի կտորի
մեջ դնելով, կարում եր իր աջ թեքի վրա:
Յերբ թղթերի բաժանման գործը վերջացավ, դրսում լսելի յեղավ
մի թմբուկի ձայն, և զինվորված բազմությունը ամեն կողմից
շտապով մոտեցան սրբազան զորավարի վրանին: Իսկ յերբ բոլորը
հավարված եյին, այն ժամանակ դուրս յեկավ շեյխը: Ամրողջ
բազմությունը աջ ձեռքը յերեսին քաշեց և լուռ որհնություն կարդաց
(սալավաթ): Այս գործողությունը մահմեդականների մեջ նույն
նշանակությունն ունի, վորպես քրիստոնյաների մեջ յերես խաչակնքելը:
Վորովհետև ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմյանց վրա
դարսելով, վրանի առջև կազմվեցավ մի ամբիոն: Շեյխը բարձրացավ
նրա վրա: Նա իր ձեռքում չուներ գավազան, վոր սովորարար
կրում եր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ
կարմիր դրոշակը, վորի գլխին փողփողում եր սպիտակ աջը չորս
խալիֆաների անունով: — Այս դիրքը հիշեցնում եր այն հրաշալի
յերևույթը, յերբ Արաբիայի մարգարին անապատի մեջ առաջին
անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա
և խոսեց իր վոգելից ճառը:
Շեյխի քարոզը սկսվեցավ որհնություններով, վորոնց մեջ խիստ
ջերմեռանդ արտասանություններով փառաբանվում եյին ալլահի,