Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/172

Այս էջը սրբագրված է

«Աստված ձեզանից ուխտ ե պահանջում, և թող ձեզանից ամեն մեկը կատարե իր յերդումը»:


Նույն միջոցին ամբողջ բազմությունը վեր առավ գետնից մի-մի քար և ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացավ մի ահագին բլուր, վորպես արձան մի սոսկալի ուխտադրության։ Յեվ այս գործողության ժամանակ ոդը թնդաց հազարավոր ձայներից, վորոնց խառնակության միջից պարզ վորոշվում եր այս խոսքը. «Յեվ թող մեր թալախը[1] այս քարի նման ձգված լինի, յեթե հավատարիմ չմնանք սուրբ գործին»:


Յերբ բոլոր արարողությունները վերջացան, Շեյխը կրկին կարդաց որհնության մաղթանք և իֆավ իր բեմից։ Նա կրկին մտավ իր վրանը։


Նույն միջոցին կրկին լսելի յեղավ թմբուկի ձայնը։ Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, և միքանի ժամից հետո ամբողջ բանակը պատրաստ եր ճանապարհ ըեկնելու: Նա շարժվեցավ, յերբ շեյխը իր ձին նստած, կարմիր դրոշակը ձեռին, առաջ ընկավ:


Այն ժամանակ նրա դեմքը ծածկված եր մի սպիտակ յերեսկալով, վոր անհավատների աչքերը չտեսնեյին նրա սուրբ յերեսը։ Ավելի բան տասն հազար քյուրդեր հետևում եյին այդ սարսափելի ծերունուն: Գունդերի յետևից տանում եյին մի շարք ուղտերը, վոր բարձած եյին փոքրիկ թնդանոթներով։


Այսպես սկսվեցավ շեյխ Ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական Հայաստանը։


ՈՄԱՐ-ԱՂԱՆ

(«Ջալալեդդին»-ից)


Բայց չե կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ. նրանց մեջ կային և այնպիսիներն, վորոնք զուրկ չեյին բարի զգացմունբներից, վորոնք չեյին մասնակցում վատ գործի։ Այս տեսակ մարդերից մեկն եր Ոմար-աղան, իր հոտերով և յերամակներով հարուստ քուրդը, վորը մի փոքրիկ ցեղի գլխավորն եր։ Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին։ Յեվ լսելով անգութ

  1. Թալախ նշանակում ե բախտ կամ ամուսնական կապ. նա քանդված ե համարվում, յերբ քուրդը նրա անունով յերդվելուց հետո ուխտազանց ե լինում։ «Թող իմ կինը ինձ հառամ (արգելված) լինի ասում ե քուրդը, յեթե չկատարեմ խոստմունքս»։ Ամուսնական կապը նույնքան հարգելի յե քուրդի համար, վորքան մի քաջի համար, վոր ունի ասպետական զգացմունքներ։