Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/180

Այս էջը սրբագրված է

տեղեկություն չուներ և չգիտեր, թե վորտեղ մնացին կամ ինչ շինեցին։ Միայն այն որը մի պայմանյալ որ եր, վոր նրանք ամեն կողմից պետք ե հավաքվեյին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք ե տեսնվեր իր ընկերների հետ։ Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, վորտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին։


Մստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց. նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ եր Սախկալ-Թութանի մոտ։ Ինքը նույնպես հասավ այնտեղ։ Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.


— Ուրախ եմ, վոր ամենիդ մարմնով առողջ եմ դանում, թեև համոզված եմ, վոր սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված ե, վշտացած ե, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, վոր գործել ե բարբարոս ձեռքը։ Բայց այսոր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար ել կանչեցի ձեզ։ Մենք 14 հոգով գործ պետք ե ունենանք ավելի քան հիսուն հոգի վայրենի հարտոշիների հետ։


— Մստոն բոլորը պատմել ե մեզ , պատասխանեց քահանան, վորին այժմ կոչում եյին Դալի—Բաբա[1]։ — Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրը) հարտոշիների գլխին մի լավ «պահպանիչ» կկարդամ։


— Դեպքը, իրավ, գեղեցիկ ե, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք հարտոշիների հետ, ասաց վոգևորված վարժապետը, վորին այժմ կոչում եյին Քիթալ—Դալիսի[2]:


— Հարտոշիների հետ լավ ե գործ ունենալ նեղ ծակերում. այդ անիծվածները իրանց բերաններից ել են կրակ փչում, ասաց սասունցի Հարոն, վորին կոչում եյին Սասուն-Այըսը, այսինքն՝ Սասանի արջ:


— Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն... նկատեց զեյթունցի Ներսոնք, վորին կոչում եյին Զեյթուն—Քայասը, այսինքն՝ Զեյթունի ժայռ։


— Իրավ, ժամանակը թանգ ե մեզ, խոսեց Սարհատը.— մտածենք գործի վրա։ Հարտոշիները ձեզ հայտնի յեն իրանց քաջու—

  1. Դալի—Բարա նշանակում ե գիժ հայր, այդ անունը խիստ հատկանիշ ե նրա տարապայման բնավորությանը, վոր փոխել եր քրիստոնեական ներողամտությունը հին կտակարանի վրեժխնդրության հետ։
  2. Քիթար—Դալիսի նշանակում ե գրքից խելագարված։