վոր հիշեցնում եր Հոմերոսի հերոսներին։ Գինին ահագին գավաթներով պտտվում եր ձեռքից ձեռք. և խորովածը արյունաթաթախ դուրս եյին քաշում շամփուրներից։ Նրանցից վոչ վոք չեր ուզում վրդովել Սարհատի վողբալի մտահուզությունը, և այս պատճառով չեյին հրավիրում իրանց հետ սեղանակից լինելու։ Բայց նա արթնացավ, յերբ Դալի֊ Բաբան, բաժակը ձեռին կանգնած և, յերեսը դեպի տաճարի բեմը դարձրած , ճառում եր այս խորհրդավոր խոսքերը.
«Ո՛վ հայրեր , ո՛վ պապեր , այս գավաթը խմում եմ,բայց առանց
նվիրելու ձեր վոսկորներին ։ Յեթե դուք այս վանքերի տեղ.
վորոնցմով լիքն ե մեր յերկիրը,բերդերը շինեիք.-յեթե դուք
սուրբ խաչերի և անոթների փոխւարեն, վոր սպառեցին ձեր հարստությունը,
զենքեր գնեիք.—յեթե դուք այն անուշահոտությանց
տեղ, վոր խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեյիք ,- այժմ
մեր յերկիը բախտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր յերկիրը չեյին
քանդի մեր վորդիքը չեյին կոտորի և մեր կանայքը չեյին հափշտակի...
Այս վանքերից ծագեց մեր յերկրի կործանում նրանք խլեցին
մեր սիրտն ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության
մեջ սկսած այն որից, յերբ Տրդատը թողեց իր սուրը և թագը,
առավ խաչը և մտավ Մանիա այրը ճգնելու համար... — Ով հայոց
հին աստվածներ, ով Անահիտ ով Վահագն, ով Հայկ, նվիրում եմ
այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկվեցեք մեզ»...
Այսպես այս սարսափելի մարդը, վոր մի ժամանակ քահանա
յեր իսկ այժմ ավազակ, դուրս եր թափում իր սրտի դառնությունները
գինու բաժակի վրա, վորով ամեն մարդ ուր այս ե լինում։
Ցերբ նա վերջացրեց, վերկացավ մի ուրիշ ավազակ, վորին
կոչում եյին Քիթալ—Դալիսի (գրքից խելագարված), վոր մի ժամանակ
մանվավարժ եր, իսկ այժմ մտել եր Սարհատի արյունախում
խումբի մեջ նա հետևելով Դալի-Բաբայի վոճին, այսպես սկսեց իր
տոաստո.
«Խմում եմ այս բաժակը առանց նվիրելու ձեզ, ով գիր և դպրություն,
վորովհետև դուք չտվիք մեզ այն, ինչ վոր պահանջում
ե կյանքը և իրական աշխարհը։ Դուք լցրիք մեր գլուխը ունայն,
վերացական ցնորքներով։ Դուք չծանոթացրիք մեզ մարդկային
պահանջների հետ և չտվիք այն, վոր պետք եր ապրելու և
հանգիստ ու բախտավոր ապրելու համար։ Դուք ավելի զարգացրիք
մեր մեջ սև նախապաշարմունքը և փակեցիք մեր աչքերը լույսը և
ճմարտությունը տեսնելու համար։ Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք
վորոնց մեջ մեռած ե ամեն մարդկային բարձր և վսեմ