Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/185

Այս էջը սրբագրված է

զգացմունք: Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները և վարժեցրիք տանել բռնության ծանր և անպատիվ լուծը: Ձեզ ենք պարտական, ով գիր և դպրություն, մեր այժմյան դժբախտություններով — դուք չտվիք մեզ առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզ ճիշտ և իրական գիտությունից, զրկեցիր և կյանքից... Ուրեմն, թող անիծվի մեր մամուլը, վոր իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքն ու հոգին... Յեվ թող կեցցցեն այն գրիչները, վոր նոր հոգի կներշնչեն մեզ, վոր կնորոգեն մեր սպառված ուժերը և կծանոթացնեն կեանքի իրական պետքերի հետ և կպատրաստեն մեզ մարդ շինել, մարդկային բոլոր կատարելություններով»։


Այսպես եր խոսում այն մարդը, վորին կոչում եյին «գրքից խելագարված», վորին գրքերը հիմարության մեջ եյին ձգել, իսկ այժմ զգաստացել եր։


Այս բոլորը լսում եր Սարհատը, տխուր համակրությամբ եր լսում նա, և այս խոսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տվին իր ցավը, վոր այնպես սաստիկ տանջում եր նրան։ Յեվ նա թողեց այն նազելի անհատը, վորի համար միայն մտածում եր, և սկսեց ընդհանուրի վրա խորհել։ Սիրուհու մասնավոր սերը կորավ անբախտ և ոգնության կարոտ ժողովրդի սիրո մեջ, վորի դստերը ու կանայքը նույնպես գերության մեջ եյին գտնվում։ Յեվ այս պատճառով նա խիստ սառնությամբ ընդունեց Մստոյի խոսքերը, վոր նա մոտենալով նրան, լռությամբ ասաց.


— Թող իմ տերը չտանջե իր սիրտը. Մստոն շատ հոտառություն ունի. յեթե ծովի խորքումն լինի «նա», կգտնի նրան, և յեթե յերկինքը բարձրացած լինի, ցած կբերե։


Սարհատը վոչինչ չպատասխանեց և տեսնել անգամ չկարողացավ, վոր իր հավատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացավ վանքից...

————

1. Ով եր քրդերի կողմից հրահրում հայերի կոտորած ու կողոպուտ:

2. Ինչ դեր եյին խաղում շեյխերն ու աղաները քուրդ ժողովրդի մեջ, յեվ վորն եր նրանց գլխավոր զենքը հարեվան ժողովրդի դեմ:

3. Հայերը խաղաղ կենակցություն ունեցե՞լ են քուրդ յեվ թյուրք ժողովրդի հետ թե վոչ:

Բնորոշել Ոմար աղային:

4. Սարհատի հայդուկային խումբը կամ նման խմբերը կարող եյին լուծել հայ-քրդական կամ հայ—թյուրքական հարաբերությունների խնդիրը: