Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/187

Այս էջը սրբագրված է

բարիքներ և վայելելու այն։ Հնարավորություններ՝ ունենալու հազար ոչխար, հարյուր կով, ձի, գոմեշ, յեզ և վոր գլխավորն ե, քշելու նրանց դեպի հեռավոր արոտավայրեր միանգամայն ապահով կերպով։ Խաչոն զառամյալ ծերունի յեր. առնվազն հինգ վեց տասնյակ տարիների ընթացքում նա ձեռք եր բերել այդ հարստությունը, և վոչ վոք նրա ունեցածը չեր վոչնչացրել կամ հափշտակել։


Յեվ միայն պատերազմն եր, վոր հեղեղի նման յեկել ավերել տարել եր միքանի տասնյակ տարիների խաղաղ աշխատանքի արդյունքը։


Անկասկած, տանուտեր Խաչոյի ոջախն ազատ չե յեդհլ անկոչ ու գիշատիչ «Հյուրերից», ինչպես հարևան Ֆաթթահ բեգը, վոր աներես «քաղաքավարությամբ» վոսկի կամ ապրանք փեշքեշ եր վերցնում Խաչոյից և աչք ուներ Լալայի վրա կամ ինչպես թյուրքական պաշտոնյա Թոմաս եֆենդին, կաշառակեր, անբարոյական մի արարած, վոր պարապելիս ե յեղել մատնությամբ, լրտեսությամբ։ Նման տիպերի դեմ զայրութով բողոքելիս ե յեղել Խաչոյի վորդիներից մեկը — Հայրապետը, բայց նրա ըմբոստացումը վտանգավոր եյին համարում թե հայրը և թե մյուս յեղբայրները։ Հայրապետը զայրանում եր հայերի վախկոտության վրա, վոր նրանք ստրկաբար տանում են ճնշողների լուծը։


Այդ ստրկական հնազանդության դեմ Րաֆֆիին իր վեպում հանդես ե բերում բողոքող մի քանի դեմքեր հանձին Դուդուկչյանի, Մելիք-Մանսուրի, վորոնք իրենց գաղտնի գործելակերպով ասպարեզ եյին յեկել նախապատրաստելու հայերի ինքնապաշտպանության և ըմբոստացման գործը, ավելի ճիշտ` հալեցնելու, ստրկամտութեան սառուցը։


Պատերազմը բաց ե արել հայ-տաճկական և հայ-քրդական թշնամական հարաբերությունների կծիկը: Պատերազմական գործողություններին զուգընթաց սկսվել եյին կոտորածները, հրդեհումները, և ընդհանուրի հետ գոհ եր գնացել և տանուտեր Խաչոյի տունը։ Բայազետում պաշարված զորքի մասին լուրը հրամանատարին հասցնելուց հետո Վարդանն սկսում ե վորոնել Լալային իրենց գյուղում։ Բայց այնտեղ ամեն ինչ ավերակ եր դարձել: Նա հույս ուներ սիրած աղջկանը գտնել վաղարշապատում, ուր գաղթել եյին ալաշկերտցի բազմահաղար հայեր։


Հետագայում նա գալիս ե վաղարշապատ։ Այստեղ իմանում ե Լալայի մահվան մասին, գնում ընկնում ե նրա հողաթմբի վրա և տանջանքից, վշտից թուլացած քնած դրության մեջ մի «յերազ» տեսնում։