Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/194

Այս էջը սրբագրված է

մի հրաշալի քաջություն։ Ծերունի տանուտերի միջնակ վորդին, վորին կոչում եյին Ապո, առյուծի արագյությամբ վրա վազեց և բռնեց Չորայի պոչից: Կատաղած անասունը, նկատելով այդ արհամարհական հանդգնությունը, շտապեց գլուխը հետ դարձնել, վոր իր յեղջուրներով պատժե անզգամին։ Գործվեցան մի քանի սաստիկ պտույտներ։ Ձորան աշխատում եր հետ դառնալ, վոր հարվածե իր հակառակորդին, բայց Ապոն նրա պոչից պինդ բռնած, պտույտվում եր նրա հետ։ Այդ մենամարտաթյունը տևեց մի քանի րոպե։ Ամեն կողմից լսելի եյին լինում զարհուրանքի ձայներ։ Զայրացած գազանը մռնչում եր և գետնի մեջ ակոսներ եր ձգում իր վոտների շարժումներով։ Թանձր փոշին վեր եր բարձրանում և յերկու կռվողները կորած եյին հողեղեն ամպի մեջ։ Նույն միջոցին վրա հասան Ապոյի յեղբայրները և շղթաներով կաշկանդեցին Զորային։ Ամեն կողմից այժմ լսելի յեղան ուրախության ձայներ։


Ծերունի տանուտերը մոտեցավ Ապոյին և նրա ճակատը համբուրելով, ասաց.


- Աստուծո աչքը թող քո վրա լինի, վորդի, դու իմ յերեսը սիպտակացրիր։


Այս խոսքերով նա կամեցավ հայտնել, վոր Ապոն չթողեց հորը ամաչել ժոդովրդի առջև: Հետո նա մոտեցավ Չորայինք վորպեա իր մյուս զավակին և ձեռքով նրա գլուխը շոյելով, ասաց.


- Չարաճճի, ինչու եյիր այսպիսի գժություններ անում։


Բայց Յորան այժմ հանգիստ եր. նրա աչքերի մռայլը փարատվել եր. նա այժմ ճանաչում եր իր տերերին, և, կարծես, փոշմանել եր իր գժության վրա։ Նրա պարանոցից կրկին կապեցին հաստ շղթան, կրկին շղթայից քարշ տվեցին ահագին գերանի կտորը, վորի մյուս ծայրը հասնում եր գետին և անցնում եր անասունի առջևի յերկու վոտների միջից, այնուհետև սկսեցին քշել դեպի գետը, վոր լվանան, վոր զովացնեն նրան սառը ջրի մեջ։


Գյուծացիների բազմությունը դեռ չեր հեռացել ծերունի Խաչոյի տան դռնից, վորովհետև Ջորալից հետո պետք ե դուրս բերեյին մյուս գոմեշներին, վորոնք մինը մյուսից ավելի ամեհի եյին։ Բայց այս անգամ ծերունու վորդիները ավելի զգուշություններ գործ դրեցին և մի առանձին անկարգություն չպատահեցավ։ Նրանք հերթով դուրս եյին բերում գեղեցիկ, առողջ, դեր ու պարարտ անասուններին, վորոնց յուրաքանչյուրը ամեն մի գյուղատնտեսական հանդիսարանի մեջ կարող եր առաջին մրցանակը ստանալ։ Տանուտերը հիացմունքով նայում եր նրանց վրա, և փշրում եր նրանց