նստե։ Այդ շնորհը ստացավ նա։ Գզիրը վոտքը վրա մնաց, սպասավորություն եր անում, վորովհետև արհեստավորի տանը վոչ ծառա կար և վոչ չափահաս տղա. նա մի քանի աշակերտներ ուներ, վորոնց իր հետ եր տարեր Տանտիկինը և արհեստափորի քույրը չեյին յերևում, նրանք առանձնացել եյին խրճթի մի կողմում, վոր բաժանված եր հյուրի նստած տեղից ցած տախտակապատով, վորի վերին մասը չեր հասնում առաստաղին և ծառացում եր վորպես շիրմա:
Բայց նրանք պետք ե իրանց հարգանքը հայտնեյին պատվելի
հյուրին, այս պատճառով յերկուսն եր թե Սուսանը և թե Վառվառեն
դուրս յեկան իրանց թագստի տեղից, դիմեցին եֆենդուն, և ձեռքերը
սրտերի վրա դնելով, հեռվից լուռ գլուխ տվեցին: Այդ նշան
եր, թե «բարով եք յեկել»։
— Շատ ապրիք, ասաց եֆենդին, մի կողմնակի հայացք ձգելով
նրանց վրա։
Տանտիկնոջ յերեսը ծածկած եր քողով, իսկ մանկահասակ աղջկանը
բաց եր։ Նրանք կրկին հեռացան և սկսկեցին ընթրիքի սեղանը
պատրաստել:
Փոքրիկ խրճթի մեջ տիրում եր խորին լռություն վոչ վոք չեր
խոսում, բոլորը սպասում եյին վոր եֆենդին խոսե։
— Դու այժմ ինչով ես պարապում, հարցրեց նա դրացի Ոհոյից։
— Ածգործ եմ, աղա, պատասխանեց Ոհոն ծոծրակը քորելով:
— աստված ինձ պատժեց, մի տարվա մեջ միքան անբախտություններ
պատահեցան. մեծ վորդիս «քո չարը տարավ»... անասուններս
«քեզ մատաղ դարձան»... հիմա արորս ել չե բանում... մնացել եմ
անգործ:
— Ափսոս, շատ ափսոս, ասաց եֆենդին ցավակցելով, — դու
լավ մարդ ես, Ոհո, յես քեզ ճանաչում եմ, յես չեմ թողնի, վոր
դու անգործ մնաս, քեզ գործ կտամ, ինձ հիմա շատ մարդիկ են
հարկավոր:
Ոհոյի ուրախության չափ չկար։
— Դուք միայն գործ հանձնեցեք, աղա, այն ժամանակ կտեսնեք,
թե Ոհոն վորպես լավ ծառայել գիտե։
— «Եշը վորքան լավ բանե, այնքան իր գարին կավելացնե»...
— Իհարկե, այդպես ե։
Եֆենդին այն կարգի մարդերիցն եր, վոր պատահած տեղը այն
աստիճանի կհպարտանար, կփքվեր և կբարձրացներ իրան, վոր «դարվազի
դռնովը չեր կարող ներս մտնել», իսկ յերբեմն այնքան կփոքրանար,
վոր ասեղի ծակով անց կկենար։ Գյուղացու խրճթում,